Տեսանյութ է շրջում Ֆեյսբուքում, որտեղ ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը մարզերից մեկում մի հանդիպման ժամանակ ․․․ Լիզա Ճաղարյանի ուշագրավ գրառումը

Լիզա Ճաղարյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Մի տեսանյութ է շրջում Ֆեյսբուքում, որտեղ, հիշեցնեմ, ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը մարզերից մեկում մի հանդիպման ընթացքում ՀՀԿ–ականների` ներկայում ԲՀԿ–ի քուրուախպերների վերաբերյալ ասում է, որ սրանք ԱՆԱՍՈՒՆներ են։ Մեծատառ եմ գրել,

քանզի հռետորը հենց մեծատառ էլ ասում է` ամեն տառն էնպես յուղոտ է շեշտում, որ իսկույն էդ տառերը համ էլ «բոլդած» ես պատկերացնում։ Հիմա։ Էլ Աշոտյան, էլ Նաիրա, էլ չգիտեմէլինչեր` մի վայնասուն են կապել` աշխարհի վերջի շեմին կանգնածների վայնասունին համարժեք, թե ոնց են համարձակվում տարածել էդ տեսանյութը, էս ինչ չլսված–չտեսնված ստո րություն է, աման–աման։ Ուրեմն էս… քիչ էր մնում տիկին նրա

օգտագործած բառը գրեի… էնբաներին էնքան է լկտ իացրել «թավշյա, համերաշխ» իշխանությունը, սրանք էնքան են հաբռգել, որ արդեն մտածում են, թե հակառակորդների մասին տեսանյութերը, նո ղկալի, այլ անդակ, անբ արոյական, ստ որ կեղծ ու շիտակ բացահայտումները, հոտած քթերը ուրիշների նույնիսկ ներքնաշ որերի տակ մտցնելը

միայն իրենց մենաշնորհն է։ Ճիշտն ասած, ես ուրախ կլինեի, որ իրենց մենաշնորհն էլ մնար աղբ արտադրելը, ու հենց իրենք էլ խեղդվեին իրենց արտան ետած գարշահոտից, բայց դե` իդեալական ոչ մի բան չկա այս աշխարհում։ Սակայն սա էլ մի կողմ։ Էդ ինչ մի անթույլատրելի բան են արել էդ տեսանյութը տարածողները։

Ոնց որ թե էդ տեսանյութի մեջ տիկին Նաիրան դիսկոյում չի պարում իր ընկերների հետ, ոչ էլ սաունայում գարեջուր է խմում. հանդիպել է մարզի մի խումբ բնակիչների հետ, իր տեսակետն է հայտնել ՀՀԿ–ականների մասին` տաք–տաք «հայեցի» հագնված։ Հիմա եթե որևէ մեկը սկսի տարածել էն տեսանյութը, որտեղ Սերժիկը Ծառուկյանին Դոդ է ասում,

իսկ Սերժիկի կատարածու աշոտյան–կարեն–մարեններն էլ լկ տի ոգեւորությամբ «զարգացնում են» թեման, եւ էդ նույն պահին բոլոր ԲՀԿ–ականները գետնի տակն էին անցել ու էսօրվա պես «բարիկադների» վրա դոշով չպաշտպանեցին իրենց անզուգական առաջնորդին, էլի՞ պիտի բայաթի վեր քաշեն սրանք աշխարհի վերջի մասին։

Հիշեցնե՞մ, որ այդ «թամաշան» հեռարձակվել է ամբողջ հանրապետությունով մեկ` հնարավոր ու անհնար բոլոր ԶԼՄ–ներով, թե՞ Նաիրայի «պատմական» տեսանյութի տարածումից հետո հիստերիկ ճիչեր արձակողները դեռ հիշում են։ Նորից ասեմ. դուք մեղավոր չեք, քամելեոններ, մեղավորը իմքայլականներն են, հատկապես ու մասնավորապես «համերաշխ» Փաշինյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *