ՀՐԱՏԱՊ․ ՌԴ դեսպանը ասել է թե երբ կբացվի սահմանները
ՀՀ ՌԴ դեսպանը տեղեկություններ չունի այն մասին, թե երբ կբացվի երկու պետությունների միջև սահմանը:
Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցի ընթացքում: «Դուք գիտեք, որ այդ խնդիրները, անշուշտ, քննարկվում են թե երկկողմ մակարդակում, թե ԵԱՏՄ շրջանակում: Սակայն, վերջնարդյունքում որոշիչ է համավարակային իրավիճակի զարգացումը»,- շեշտել է նա:
Սերգեյ Կոպիրկինը հավելել է. «Ռուսական կողմից, եթե խոսենք արտասահմանցիների այցերին, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, քայլեր են ձեռնարկվել, որ այն դեպքերում, երբ դա քաղաքացիների համար իրոք առաջնային
է՝ հումանիտար դեպքերում, այն դեպքերում, երբ կան համապատասխան սուր կարիքներ, քաղաքացիները շանս ուենան գնալ Ռուսաստանի դաշնություն: Քաղաքացիները դրանից օգտվում են: Ինչ վերաբերում է սահմանների բացմանը, ապա նորից եմ ասում, այստեղ որոշիչ դեր են խաղում մեր երկու Պետությունների հակահամավարակային ծառայությունները»: