Հայեր ջան, պարզապես ամոթ է, շա՜տ ամոթ… Ոչ մի երկրում չկա նման երևույթ․․․ Նինա Աճեմյանի փայլուն գրառումը

Նինա Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Հայեր ամոթ է, շա՜տ ամոթ… Ոչ մի երկրում չկա նման երևույթ, ոչ մի երկրի վարչապետ, առողջապահության նախարար յուրաքանչյուր օր չեն ասում, որ դիմակ կրեն, ինչպես կրեն, հեռավորություն պահեն և այլն… Յուրաքանչյուր երկրում ընդունվել է օրենքը, մարդիկ մեկ մարդու

նման ենթարկվել են օրենքին, պահպանել են բոլոր կանոնները ու քիչ-քիչ հաղթահարել են համաճարակը եւ այսօր արդեն անցել են բնականոն հունի։ Վերջապես հասկացե՛ք, էդ անտերը Փաշինյանի ու կառավարության համար չի, դա ամեն մեկիս, յուրաքանչյուրիս առողջության համար է։ Անկախ նրանից սատարում եք վարչապետին, թե ոչ, սատարում եք առողջապահության նախարարին թե ոչ, սատարում

եք կառավարությանը թե ոչ, կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, որ չավելանան վարակվածների թիվը, որ քիչ-քիչ հաղթահարենք համաճարակը ու անցնենք բնականոն կյանքին։ Մեր վաղվա օրը կախված է ոչ թե Նիկոլից, առողջապահության նախարարից, պարետից եւ կառավարությունից այլ մեզանից, ամեն մեկիս կարգապահությունից։

Սա քաղաքականության հետ կապ չունի, խղճացեք բժիշկներին, նրանք մեզ դեռ պետք են անգամ կորոնավիրուսից հետո, ամբողջ կյանքի համար։ Կորցնում ենք մարդկային կյանքեր, հասկացե՛ք… Եվ խնդրում եմ անկախ ամենից, անկախ քաղաքական հայացքներից կրե՛ք դիմակ, պահե՛ք սոցիալական հեռավարություն, եղե՛ք կարգապահ, փրկե՛ք կյանքեր։ Վաղվա մեր օրը կախված է 1 մարդուց ու այդ մեկ մարդը դու՛ ես։ #ԿրեքԴիմակՓրկեքԿյանքեր։ Նինա Աճեմյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *