Չէի ուզում անդրադառնալ մամուլում պտտվող լուրերին, որ Արտ Լանչի սննդից Մասիվի հիվանդանոցում 33 հոգի թունավորվել են…չէի ցանկանում, որովհետև…«Արտ-Լանչ»-ի տնօրենի ուշագրավ գրառումը

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տարածվեցին լուրեր, ըստ որի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական կենտրոնում թունավորվել Էր 25 բուժաշխատող, 8 պացիենտ. Նրանք օգտվել էին «Արտ-Լանչ»-ի սննդից «Արտ-լանչ»-ի տնօրեն Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան

էջում գրել է հետևյալը. «Հեչ չէի ցանկանում անդրադառնալ մամուլում պտտվող լուրերին, ըստ որոնց Արտ Լանչի սննդից Մասիվի հիվանդանոցում 33 հոգի թունավորվել են, չէի ցանկանում անդրադառնալ ոչ թե թաքցնելու նպատակով (բոլոր անհրաժեշտ կառույցները տեղեկացված են), այլ պատճառը հետևյալն է. 1. Մի քանի մասնագիտացված բժիշկ մասնագետների հետ զրույցելուց հասկացանք, որ թու նավորում չկա, այլ պարզապես

առկա է աղեստամոքսային խանգարում: 2. Ամբողջությամբ տվյալ սնունդից, նույն օրը, նույն հիվանդանոցում օգտվել են 500-ից ավել մարդ ու միայն 33 մարդու մոտ հաջորդ օրը եղել է փոր լուծություն: 3. Ես անընդմեջ կապի մեջ եմ հիվանդանոցի աշխատակազմի հետ, այս պահին բոլոր 33 մարդու մոտ էլ ամեն բան նորմալ է ու սիմպտոմները անցել են։ 4. Օրենքով պահանջված կարգով առկա են տեղում պատրաստված ճաշերի ու աղցանների

բոլոր փորձանմուշները, որոնք համապատասխան մարմինների կողմից տարվել են փորձաքն նման: 5. Մեր մոտ առկա են ու համապատասխան մարմիններին տրամադրվել են մեր կողմից կիրառված ամբողջ սննդամթերքների ձեռքբերման փաստաթղթերը, այդ թվում տեղական մսամթերքի սպ անդանոցային ծագման բոլոր թղթերն ու հարկավոր սերտիֆիկատները:

Ես ուզում եմ, որ երկրումս յուրաքանչյուրը կրի պատասխանատվություն իր գործած սխալի համար, ես ինքս պատրաստ եմ կրել յուրաքանչյուր պատասխանատվություն, եթե կատարել եմ որևիցե օրենքի խա խտում կամ մախ ինացիա: Սակայն ցանկանում եմ, որ չլինի տարիներ առաջ կատարվածի նման, երբ օրեր հետո պարզվեց, որ մեղավորը Արտ Լանչը չէր, այլ մատակարար մի կազմակերպություն, սակայն դա արդեն

ոչ մեկին չէր հետաքրքրում: Լինենք պրոֆեսինալ, սպասենք պատասխաններին: Շատ շնորհակալ եմ ինձ րոպեն մեկ զանգող ու իրենց աջակցությունն ու օգնություն առաջարկող անձանց: Ես միշտ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ բիզնեսին ու նույն պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ իմ գործը»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *