Շրջանառության մեջ են դրվել սուտ լուրեր, թե իբր Այսօր մենք՝ «Հեղափոխության Պահապանները» Կառավարության կամ Պաշտպանության Նախարարության կողմից պարգևատրվել ենք «Հուլիսյան մարտերի» ընթացքում մեր կողմից իրականացված գործողությունների դիմաց։ Մասնավորապես նշվել է, որ այդ պարգևատրումները արվել են Տավուշցիներին օգնություն
ցուցաբերելու համար։ Մի քանի լրատվականներից արդեն զանգահարել են։ Պատասխանատվորեն հայտարարում ենք, որ որևէ Պետական մարմնից, որևիցե պարգևատրվում, որևէ պատվոգիր, չենք ստացել ոչ մի տեսքով և ոչ մի ձևով։ Դա սուտ լուրեր են, որոնց նպատակն է արատավորել մեր բարի համբավը և նյութականացնել մեր հոգու
թելադրանքով իրականացված արարքները։ Այո՛, Հուլիսյան մարտերի թե ժ օրերին մենք «Հեղափոխության Պահապաններ» նախաձեռնության անդամներով մի քանի անգամ մեկնել ենք առաջնագիծ, գն դակոծվող Բերդ և հարակից գյուղեր։ Մեր նախաձեռնությամբ հավաքագրվել է և առաջնագիծ է տարվել մեր կարծիքով 1-ին անհրաժեշտության պարագաներ։
Չնայած, որ հստակ գիտեյինք, որ Զինվորը ապահովված է անհրաժեշտ ԱՄԵՆ ԻՆՉՈՎ։ Մեր ներկայությունը Տավուշում եղել է միմիայն մեր, որպես ՀՀ Քաղաքացիների պարտքը։ Շնորհակալագրի, պատվոգրի, պարգևատրման այլ միջոցների կարիքը չկա, չկա և հարկավոր էլ չէ։
Մեր ամենամեծ Պարգևատրումը դա այդ օրերի Մեր զինվորի կողմից տարած Փառահեղ Հաղթանակն է։ Դրանից ավել պարգևատրում դժվար է պատկերացնել։ Մենք գլուխ ենք խոնարհում մեր ընկած հինգ Զինվորականների և մար տական գործողություններին մասնակից մեր մյուս քաջերի առաջ։ Հեղափոխության Պահապաններ