Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ Բազմազավակ Հայ Զինվոր Մխիթար Ալումյանը պատռում էր ԲՀԿ-ի դիմակը և բացահայտում նրանց ողջ ստո ր էությունը։ Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, ֆեյսբուքյան
իր էջում գրառում է կատարել․ Սիրելի ընկերներ, Ատում եմ փողը ու այն փիլիսոփայությունը, որ փողից է կախված երեխայի նորմալ կրթություն ստանալը, առողջ սնվելն ու սոցիումում մարդու ինտեգրված լինելը: Կարծում եմ, որ շատերդ տեղեկացված եք
Մխիթարի վերջին տեսանյութի մասին, բայց ես կուզենայի ինչ-որ կերպ նպաստել խնդրի լուծմանը, այլ ոչ թե պարզապես քննարկել այն: Մխիթարը 20 տարի ծառայել է հայրենիքին ու այժմ տեսնում ենք հուսահատ մի մարդու, ով երեխաների կողքին նստած լաց է լինում անճարությունից. Երեխաների՝ ովքեր հիացմունքով են նայում իրենց հորը ու ունեն բազում սպասելիքներ եւ հույսեր իրենից ու կյանքից: Ինքս ինձ այսօր հարց տվեցի,
թե ինչու՞ եմ ուզում օգնել հենց Մխիթարին: Որևի պատճառն այն է, որ նա պատրաստ է ջանք թափել իր ընտանիքի համար: Նա այն մարդկանցից չէ, ովքեր պարզապես փող են մուրում ու չունեն աշխատելու ցանկություն: Ընդհակառակը՝ Մխիթարը պարզապես մարդ է, ում բախտը,
ցավոք սրտի, չի բերել ու ով բոլորիս կարիքն ունի: Ես իսկապես ցանկանում եմ, որ մենք մի պահ ռացիոնալ դատենք այս դեպքը: Եթե երկու հազար դրամը մեզ համար ոչինչ չի նշանակում, ապա դա կարող է ճակատագրական լինել այս ընտանիքի համար: Մխիթարն ունի 5 երեխա և կին, ով ունակ չէ աշխատել: Որքանով ես տեղեկացա,
երեխաների առողջականն էլ նորմալ վիճակում չէ: Դիմում եմ նրանց, ովքեր կցանկանան օգնել, կապնվե՛ք ինձ հետ անձնական նամակով: Ավելին, եթե առաջարկներ լինեն ավելի կայուն աշխատանքի կամ որևիցե կերպ վերանորոգմանը նպաստելու, ևս մեծ գործ արած կլինենք այս մարդկանց համար: Գումարը կտրամարդրվի
ընտանիքի տունը վերանորոգելու ու ապրելու մինիմալ պայմաններ ստեղծելու համար: Եկեք աջակցենք ու օգնենք ևս մեկ հայ ընտանիքի լինել առողջ եւ երջանիկ: Պահն է հասունացել, որ մենք սկսենք ծառայել այն մարդկանց, ովքեր ժամանակին մեր ու մեր երկրի համար են ծառայել ու հանուն մեզ վտանգել սեփական կյանքը: