Գրիգոր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երևի այսօրվանից ավելի հարմար օր չգտնեի այս տողերը գրելու համար, քանզի օգտատերերը այսօր կլինեն ավելի ակտիվ քան սովորական: 27 տարի 27 տեղից դանակահ արված, 27 անգամ բզ կտված, 27 անգամ դա վաճանված և 27 անգամ ծախված իմ Հայաստան՝ Շնորհավորում եմ Քեզ եւ հպարտանում եմ քեզանով, զարմանում եմ քեզանով, շնչում ու ապրում եմ
քեզանով…. արդեն երկու տարուց ավել է, ինչ պառկած ես վիրահ ատական սեղանի վրա ու բոլոր ժամանակների ամենաուժեղ Վիրաբույժը փորձում է վիրահ ատել և բուժել բոլոր անբուծելի թվացող վերքերդ, 2 տարի անքուն կանգնած է գլխավերևումդ եւ ուշադիր , հատ հատ կարում ու կարկա տում է վերքերդ, պայքարում իր կյանքի գնով, որ կյանք
տա Քեզ…. Վիրահա տության առաջին օրից սկսած հիվանդանոցի բակը լեփ լեցուն էր Քեզ սիրող եւ Քեզանով ցա վացող բազմահազարանոց ամբոխով։ Վիրաբույժի ասիստենտները հաճախակի տեղեկացնում էին ամբոխին իրավիճակի վերաբերյալ, մեկընդմեջ հավաստի ու ոչ հավաստի լուրերով։ Որովհետև վիրահա տությունը անխուսափելի էր եւ հրատապ, բժիշկը ժամանակ չունեցավ փորձառու ասիստենտների խումբ հավաքել
(փորձառուները հենց դանակահ արողներն էին), դրա համար էլ արդեն 2 տարի անցել է, սակայն Դու դեռ վիրահ ատական սեղանին ես: Այս ժամանակահատվածում ամբոխից ոմանք լքեցին հիվանդանոցի բակը՝ հոգնելով սպասել, ոմանք լքեցին բակը անձնական պրոբլեմները գերադասելով Քեզանից, ոմանք մնացին բակում ու սկսեցին փնովել բժշկին անփորձ օգնականների ընտրության հարցում, մնացողներից ոմանք էլ կորցրեցին իրենց համբերությունն ու հավատը դեպի վիրաբույժը,
պատճառաբանելով այն, որ «էդ ի՞նչ բժիշկ էս, որ 2 տարի ա չէս կարողանում մի վիրահա տություն անես»…. Իմ սիրելի հիվանդ Հայրենիք, չընկճվես, հիվանդանոցի բակում դեռ կանգնած է մի մեծ բազմություն, որը հավատում է քեզ վիրահատող բժշկին ու հավատում է քո ապաքինմանը, երբ ապաքինվես, չնեղանաս բակը լքողներից եւ վիրաբույժիդ փնովողներից, քանզի նրանք բոլորը, համոզված եմ, որ քեզ սիրում են ինչպես որ ես եմ քեզ սիրում, ուղղակի նրանց մոտ հավատքի չափանիշը մի քիչ կարճ է իրեց
հենց հիշողության նման, մարդ արարածն է այդպես, Արարիչը մեզ այդպես է ստեղծել։ Այսօր Քո օրն է, անկախ ամենից մենք բոլորս՝ վերը նշվածներս, տոնելու ենք Քո օրը, յուրաքանչյուրս յուրովի, ես նախքան շնորհավորանքի խոսքեր մաղթելը, կասեմ մի բան՝ աղոթում եմ Քեզ բուժողի համար, աղոթում եմ Քո հնարավորինս շուտափույթ ապաքինվելու համար, քանի որ Քո ոտքի կանգնելուց է կապված բոլոր հավատող եւ անհավատների, գովերգող եւ փնովողների, համբերող եւ շտապողների լուսավոր ապագան։
Շնորհավոր Տոնդ!!! Հ.Գ. Ես կույր չեմ, ինչպես որ բոլորդ, ես էլ տեսնում եւ զգում ներկայիս կառավարության սխալներն ու բացթողումները, բայց ես ՀԱՎԱՏՈՒՄ եմ, հավատում եմ Վարչապետին, հավատում եմ նրա մաքրությանը, նրա կամքին, նրա ուղեղին, նրա աշխատասիրությանը և վերջապես նրա Հիպոկրատի Երդմանը՝ Նա հատատ իր ՎԻ ՐԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ կբուժի ու ոտքի կգանգնեցնի, ինչ գնով էլ որ դա լինի։ Սիրում եմ բոլորիդ