Նարին Փայլակյանը գրում է․
Երազել եմ ,այո երազել եմ ապրել մի երկրում որտեղ երկրի 1-ին դեմքն իրեն չի գերադասի պարզ քաղաքացուց։ Որտեղ մարդը գերակա արժեք է ,ու բոլորը հավասար իրավունքներ ունեն։ Այս առումով դեռ շատ անելիքներ կան ,սակայն ընթացքը սկսված է ու այն կանգնեցնել այլևս անհնար է ։ Այժմ ես ապրում եմ մի երկրում որտեղ երկրի առաջին
տիկինը մտածում է երկիրը զիբիլից մաքրելու մասին ,ու բոլորի հետ հավասար կռացած գործ է անում, ոչ թե թեթեսոլիկի պես օր եւ գիշեր ինքնագովազդով է զբաղված։ Որտեղ երկրի 1-ին դեմքը սեփական երկրի հողից չի խորշում ,բոլորի հետ հավասար աղբից մաքրում է այդ հողը ,ոչ թե պահանջում է ոտքի տակ կարտոն դնեն ,որ կոշիկը չկեղտոտվի սեփական հայրենիքի հողից։ Այժմ երազում եմ, որ ամեն հայ գիտակցի հայրենիքի
ամեն մի բուռ հողի արժեքը ,խնամի, պահպանի, մաքուր պահի ,որ այլ ևս աղբ հավաքելու կարիք չլինի։ Անցյալի աղբը կմաքրենք, կարևորը ապագան ջինջ եւ մաքուր լինի։ Այժմ ես ապրում եմ մի երկրում, որտեղ երկիրը կառավարում է բոլոր առումներով օրինակելի մարդ ,ու եթե յուրաքանչյուր հայ, ով հավատում եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին փորձի ոչ թե խոսքով, այլ` գործով ապացուցի այդ վստահությունը… օրինակ վերցնի
վարչապետից ու փորձի արդար ապրել ,չգողանալ, չբամբասել …սակայն դեմքով ,բաց ճակատով ասի իր կարծիքը ,իր տեսակետը… եթե՜… այ դա կլինի իմ երազած հայրենիքը։ Ես երազում եմ ապրել մի երկրում, որտեղ մարդը ֆիզիկապես իրեն գերակա արժեք զգալուց զատ, բարոյապես հատակին իջնելու մեթոդով տեսակետ պաշտպանող մարդ չի լինի։
Շատ բան չի երազածս, ընդամենը սեր եւ հարգանքի երկիր …որտեղ «Հայաստանը իմ տունն է ,հայրենիքը օջախս” գրությունը միայն սիրուն ետնանկար չի լինի ։ Իմ երազած Հայաստանը եկել է ,պարզապես բզկ տված, հո շոտված ,վի րավոր ու հիվանդ։ Հեղափոխությունը եղավ, որ կարողանաք բուժել
հայրենիքիս վեր քերը, առողջացնենք, որ մեր սերունդները ազատ, ազնիվ ,առողջ երկրում ապրեն։ Սակայն …նախ մենք պիտի բուժվենք անցյալի վեր քերից ,անցյալի ցավից եւ վիրավ որանքից, վատ սովորություններից ։ Կարո’ղ ենք, և պարպավոր ենք’ մաքրվել անցյալի աղբից։ Նոր_Հայաստան Հզոր_Հայաստան Առողջ_Հայաստան ․․․ Նարին Փայլակյան