Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը հայերեն գրառմամբ է հանդես եկել… Հարգանքի արժանի քայլ

Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով: Լինկևիչուսը հայերեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Կեցցե՛ ազատ, ժողովրդավարական, եվրոպական Հայաստանի Հանրապետությունը: Մեր ժողովուրդները

գիտեն ազատության և ժողովրդավարության իրական գինը: Ակնկալում եմ հետագայում էլ ավելի ընդլայնել կապերը մեր երկրների միջև»: 1990 թվականի օգոստոսի քսաներեքին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը,

որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալ ուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991-ի սեպտեմբերի քսանմեկին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 1991 թվականի նոյեմբերին

Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ: 1991 թվականի դեկտեմբերի քսանմեկին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի քսանվեցին՝ ԽՍՀՄ կազմալ ուծման արդյունքում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *