Արտակ Գալստյանը գրում է.
Վաղը ամենայն հավանականությամբ կկալանավորվես:
Կարծում եմ Անուշկան քո փայ ձեթը արդեն տրամվայի գծերի վրա թափել է ( սա Բուլգակովի Վարպետը և Մարգարիտան գրքից է՝ հասկացողը կհասկանա ):
Այնպես չէ որ ուրախ եմ,
որ վաթսուն տարեկանդ լրացած և միլիարդատեր կարգավիճակով պետք է թեկուզ և կարճ ժամանակով հայտնվես բանտում: Մյուս կողմից էլ ժամանակ կունենաս առերեսվել ինքդ քո հետ: Գիտես յուրաքանչյուր առերեսում իրենից ներկայացնում է հարց ու պատասխան: Հարցրու ինքդ քեզ. — Արժեր արդյոք տանդ ավտոկայանատեղիում մի քանի տասնյակ մեքենա ունենալու համար
2008թվականի մարտի 1-ին ՊՆ համազգեստ ստանալ և դեմ դուրս գալ հայ ժողովրդին հանուն օկուպանտ Ռոբերտի և Սերժիկի:
Հարցրու ինքդ քեզ. — Ում են պետք միլիարդներդ եթե վաթսունն անց պետք է բանտ ընկնես, քանի կոպեկ արժեր քո կողմից մարդկանց ունեզ րկումը և նրանց ճակատագրերի խեղումը:
Հարցրու ինքդ քեզ. -ո՞րտեղ են քո ընկերները, ում հետ որ 90-ականներին սկսել էիր, ի՞նչու գրեթե բոլորը երես թեքեցին քեզանից, ի՞նչու նրանց էլ փորձեցիր ունեզ րկել և ի՞նչի համար և ովքեր են այսօր կողքդ և ի՞նչի համար: Հարցրու ինքդ քեզ. — Ինչդ էր պակաս, որ 2018 թվականին շանս ստանալով ինքնամաքրվել, չարեցիր դա, ի՞նչու մինչև վերջ դեմ գնացիր
այն ժողովրդին, որի հաշվին դարձել էիր միլիարդատեր և հանուն ի՞նչի, հանուն Ռոբիկի փողերի թա լանածի պաշտպանության: Հարցրու ինքդ քեզ. Ի՞նչ է պետք մարդուն, արժանապատիվ ապրելու համար: Հարցրու ինքդ քեզ. Մի՞թե Ռոբերտը, Սերժը, կամ գումարը այնքան արժեն,
որ այսօր քո բա նտում գտնվելով ցավ ես պատճառում ծնողիդ, կնոջդ, զավակիդ և թոռներիդ: Եվ ի վերջո, Հարցրու ինքդ քեզ. Ի՞նչի համար ես ապրել և արյ ունոտվել, ի՞նչ ես թողնելու քեզանից հետո և ի՞նչ ես տանելու այս աշխարհից: Եթե կարողանաս մեջդ ուժ գտնել և տալ այս հարցերի
պատասխանը, կնշանակի դեռ ամեն ինչ կորած չէ: Հիշիր , գալու է մեկ օր ու մնալու է մեկ օր այն օրից, երբ հեռանալու ես այս աշխարհից բաց և դատարկ ձեռքերով, սա էլ դեռ Ալեքսանդր Մակեդոնացին է ասել, հասկացողը կհասկանա: Արտակ Գալստյան