Հիշեցնենք, որ մի քանի օր է համացանցում տեսանյութ է պտտվում Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ, որտեղ նա պարում էր ընկերների հետ։ Այդ տեսանյութը քննադատները որակել էին իբրև սատանայական։ Բայց բոլորիս է հայտնի, թե Հայաստանի
Հանրապետության վարչապետը և նրա ընտանիքը ինչքան թշնամիներ ունեն և ինչպիսին են նրանց հասցեին հնչող քննադատությունները։ Anftifake.am կայքը, որ տարածել էր Աշոտի մասնակցությամբ տեսանյութը, վերնագրել էր այսպես․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝
Աշոտ Փաշինյանը, տարօրինակ հագուստներով տարօրինակ անձանց միջավայրում, անհասկանալի երգի ներքո, անհասկանալի շարժումներով ինքնամոռաց պարում է։ Այս առթիվ հնչած դրական արձագանքներն էլ չուշացան և ֆեյսբուքյան բազում օգտատերեր իրենց աջակցությունը հայտնեցին Աշոտին։
Լրագրողներից մեկին հաջողվել է նաև Աշոտին հարցնել կատարված դեպքի մասին, ինչին ի պատասխան Աշոտը պատասխանում է, թե պարելը նորմալ երևույթ է և բոլորն էլ, առհասարակ, պարում են։
Մանրամասները դիտեք տեսանյութում.