Դուք դեռ ձեր հանցանքների համար պատասխան չեք տվել, սակայն… Արթուր Հայրապետյանի չափազանց դիպուկ գրառումը

Լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ինչ դուք, ինչ ձեր քննադատությունները։
Քանի օր է գրում են ու չեն դնջանում, սենսացիա` Աշոտիկը պարել է։ Աչքներիդ թայն էլ հանել է։ Ի՞նչ է, որ վարչապետի տղա է, ապա ոչ պիտի պարի, ոչ պիտի խմի, ոչ ծխի.. վերջացրեք։

Աշոտը մարդ չի ծե ծել, մարդ չի սպ անել, ձեր ունեցած բիզնեսի մեջ չի մտել` փայատեր չի։ Չի գնացել սրճարան, կլուբ ու պառկել բազմոցին ու լպրիշավարի չի ցուցաբերել իրեն, ատ րճանակ չի պահել հաճախորդի քունքին։ Աղջիկներ չի բռ նաբարել..` նվաստացրել։ Հաջորդը սենսացիոն լուրը, թե Արսեն Թորոսյանը արձակուրդից վերադարձավ ու կորոնայի թվերը բարձրացան։ Պնդուկ ուղեղների արգասիք։ Այդ պատճառով էլ յանի

ընդդիմադիր, ու ձեզ ուզում եք որ հասարակությունը լո՞ւրջ վերաբերվի։ Իշխանությունները հստակ գիտեն, թե ով է իրենց դիմաց, դրա համար էլ ձեզ, որպես ընդդիմադիրի բանատեղ չեն դնում։ Դե, ո՞նց դնեն։ Դուք դեռ ձեր հանցանքների համար պատասխան չեք տվել, սակայն առուն թռել ու ասում եք հոպ։ Իրականում այնքան քննադատելու

բան կա։ Դուք անգամ քննադատելուց եք հեռու։ Էլի մենք ենք, որ անխնա քննադատում ենք, քանզի մենք ենք ընտրել այս իշխանություններին, ու սրտներս ցավում է։ Մի խոսքով, ասես-չասես, դուք անուղղելի եք, սակայն շարունակեք ինչպես որ սկսել եք։ Ինչքան շարունակեք նույն կերպ, այնքան ձեզնից կհեռացնեք առողջ դատող մարդկանց։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *