Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է ` «ԵՐԿՈւ ԽՈՍՔ… Մեր պետականությունը վտ անգվա՜ծ է, մեր ազգի գոյությունը վտ անգվա՜ծ է, մեր Հայաստանը վտ անգվա՜ծ է, մեր ապագան վտ անգվա՜ծ է, իշխանությունը մեր երկիրը տանում է կոր ծանմա՜ն, ուր որ է ոխ երիմ հարևանը հար ձակվելու է, իսկ կառավարությունը
ականջն էլ չի քորու՜մ… Կարճ ասած` ապոկ ալիպսիս և այդ իսկ պատճառով հայտարարում ենք համապետական /հաԿապետական/ ցույց։ Ու տվյալ հայտարարության տակ` ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք»-ն էլ ձեզ նվեր։ Ոչ ավելի, ոչ պակաս` սուրբ երրորդություն։ Հասկանալի է՞։ Ասել է թե, եթե մեզ փրկություն գա, միայն սրանցից կգա։ Մնում է, որ քաղաքական ճամփեզրի չորացած առվում հայտնված ՀՀԿ-ն ու այլ մանր-մունրները իրենց
չարդարացված, անհիմն ամբ իցիաներով հանդերձ, չնեղվեն ու իրենց արհամարհված չզգան։ Հանրահավաքն էլ հրավիրում են, քանզի «Անցած ավելի քան 2 տարվա ընթացքում հանրության սպասելիքները չարդարացան։ Իշխանությունը ձա խողել է ամենուրեք։ Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը։ Իշխող քաղաքական ու ժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մար տահրավերները դի մագրավելու անկարողությունը»։ Հենց այսպես, ոչ ավել, ոչ պակաս։ 1-ին նախադասության
հետ համակարծիք չլինել չի կարելի։ Քանզի, եթե ազգի սպասելիքները արդարանային, ապա այս «սուրբ երրորդության» 1-ին 2 անդամները փակված ու դա տված կլինեին, 3-րդն էլ ընդհանրապես չէր ծլի։ ՀՀԿ-ի ու մանր-մունրների ականջն էլ` կանչի։ Ինչ վերաբերում է ամենուրեք ձա խողելուն, երկրի զարգացման հեռանկարը վտ անգելուն ու մար տահրավերները դ իմագրավելու անկարողությանը, ապա` հիանալի կլինի, որ նորահայտ «փրկիչները» իրենց աչքերն ու ականջները ամեն առավոտ լավ լվանան, անշուշտ
չմոռանալով նաև ատամները, քանզի երբ բերանները բացում են, միայն գա րշահոտություն են դուրս տալիս։ Կե ղծ մեղադրանքներ, հասարակ մարդկանց ականջահաճո պո պուլիզմ և քաղտեխնոլոգիական մանիպուլյացիաներ… Ահա այս էժանագին զե նքերով են ցանկանում նորօրյա «փրկիչները» պայքարել հանուն մեր վաղվա օրվա, մոռանալով, որ այսօրվա
քաղաքացին երեկվա հուսալքված ու տարիներ շարունակ խաբված ազգը չէ և հիանալի գիտակցում ու հասկանում է ում` ով լինելը։ 1 անգամ ազատության շունչը զգացածը, հաղթանակածը այլևս երբեք չի կանգնի իրեն ստածի, իրեն դա վաճանածի ու պարտվածի կողքը։ Այսօրվա «սուրբ երրորդություն»-ն իրենց թա լանը պահելու ու կա շին փրկելու համար պայքար են մղում իշխանության համար, չգիտակցելով, որ իշխանության ՀԱՄԱՐ պայքարը ամենևին էլ կռիվ չպիտի լինի օրվա իշխանությունների ԴԵՄ և այն,
ինչ իրենք են անում, պետք է անվանել ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ գործունեություն։ Դե, իսկ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ գործունեությունը պետք է պատժվի քր եական օրենսգրքով ու այդ ժամանակ էլ կարդարանան հանրության սպասելիքները։ Հ.Գ. Ինքնասիրություն և արժանապատվություն ծախողներն էլ հրավիրվում են հանրահավաքի։ Ջուր չբերել, տրվում է տեղում…» Ալեքսանդր Սայադյան