Asekose.am-ը գրում է.
Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Այնուհետև
ադրբեջանցիները տարածեցին բեմադրված տեսանյութ, որտեղ ասվում է « Ցանկանում եմ մնալ այս երկրnւմ ու oգտակար լինել Ադրբեջանին»: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող սպա Գուրգեն Ալավերդյանին,
«Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Վերջինս հայտնեց նաև, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները ստուգել են Գուրգեն Ալավերդյանի պահման վայրն ու առողջական վիճակը։ Ըստ Ամատունու՝ Գուրգեն Ալավերդյանին հնարավորություն է տրվել կապ
հաստատել ընտանիքի անդամների հետ։ Նա նաև փոխանցեց, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Գուրգեն Ալավերդյանից զատ, այցելել են նաև այն անձանց, որոնք Ադրբեջանում պահվում են անազատության մեջ: