Համոզված եմ, Նիկոլի այս մոնումենտալ ծրագիրը կդառնա համաշխարհային մասշտաբով պետականաշինության ասպարեզում լավագույնը.Սամվել Սմբատյանի ՀԶՈՐ գրառումը

Սամվել Սմբատյանը գրում է `
Ճիշտն ասած, օրեր առաջ Սահմանադրական Դատարանի դատավորների խիստ հակասական և ահռելի տարակուսանք առաջացրած նշանակումներից հետո մռայլ հոգեվիճակս միանգամից փոխվեց Հ/1-ի եթերում Անկախության օրվա կապակցությամբ հաղորդումների շարքը գեղարվեստական բարձր մակարդակով ամբողջ մի օր դիտելուց հետո:

Հեռուստատեսության հնաբնակ ռեժիսորիս հայացքով’ պատմական առաջնային իրադարձությունների մասին և առավելապես’ ստեղծագործական խմբի կողմից վառ երևակայությամբ, նվիրական տոնի ոգուն համարժեք սյուժեների,այլ բնույթի միջանկյալ, ժա,մանակ առ ժամանակ առկայծող գողտրիկ, գեղագիտական հրաշալի լուծումներով հագեցված հաղորդումները ներկայացվեցին հիանալի կազմած սցենարով: Հիմա ասելիքիս գլխավոր

մեսիջը սկզբում ասված Սահմանադրական Դատարանի հետ կապված: Տոնական հաղորդումների դափնեպսակը Նիկոլի, հիրավի Անկախության օրվա առթիվ համայն հայությանը մատուցած լավագույն ընծայյի մասին հեռարձակված»մեր Հայաստանի լուսավոր ապագային միտված բացառիկ և գերկարևոր’միայն իր երկիրը անմնացորդ հարգող ու հարազատ ժողովրդին հզոր,երջանիկ,հարուստ տեսնելու նվիրական երազանքի իրականացմամբ տոգորված’

երկրի իրական ղեկավարի կերտած «ՀՀ-ի զարգացման ռա զմավարությունը»պատմական մեգածրագրի մասին հաղորդումն էր: Համոզված եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մոնումենտալ ծրագիրը կդառնա համաշխարհային մասշտաբով պետականաշինության ասպարեզում առաջնայինը ,սակայն ոչ այլոց համար ընդօրինակելի, քանզի այն մշակված է հայի հանճարով’ նախատեսված ու հարիր լոկ մեր ազգի համար ու դա հայ էթնոսի

 

առանձնահատկություններից մեկն է: Այդպես է դրվածքը Բարձրյալի!!! Հ.Գ.Երբեմն մտածել եմ,որ վարչապետի որոշ քայլեր ճիշտ չի ընկալվում հանրության որոշ մասսայի կողմից(հակահեղափոխական ներին’հանած) և ինչ և այն,որ Անկախության օրը ցուցադրված հաղորդումը,գոնե ինձ համար ապացույց է,որ այդպես էլ կա: Մի բան էլ’ով իմ այս դիտարկումների հետ համակարծիք չէ, կխնդրեի ինձ չանհանգստացնել հակընդդեմ

արձագանքներով,ուղղակի սպասեք մինչև ձեր վրայից թոթափվի ոչ սթափ ու դա վադիր սողոսկած անառողջ կարծրատիպերը ու նոր էդ ժամանակ հնարավոր կլինի բանավիճել, դեռևս’ազգայնականների մեջ նշանավոր Արմեն Ավետիսյանի ժամանակներից ոչ անհայտ ազգայնականիս’ աշխարհի գաղտնի կառավարիչների գործունեության բացահայտման մասին դիպուկ հոդվածների հեղինակիս հետ,ցանկանում եմ ասել, այնքան էլ միամիտ չեմ և իմ փորձառությամբ հանդերձ,գիտեմ ինչ եմ ասում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *