Ես ընդամենը մի բան եմ խնդրում… Սոս Ջանիբեկյանը հերթական ՀԶՈՐ կոչով դիմել է Համայն հայությանը. ՏԱՐԱԾԵԼ

Սիրված Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Ես գեթ մի բան եմ խնդրում իմ հաղթանակած Հայ ժողովրդին: Չմոռանալ և միշտ պահել այն գաղափարը, որ ներկայիս իշխանությունը կառավարում է ու

փորձում է վերականգնել մի երկիր, որտեղ ցանկացած բորդյուրից մինչ երկաթգիծ վաճառված է, շատ կառույցներ գրավ դնելով` 20 տարի հետոյի փողերը վերցրած լափած է, բազում պայմանագրեր արդեն վաղուց կնքվել են, արտաքին շատ պարտքերը կուտակված են:

Իմ անձնական խնդրանքն է հայ ազգին` չմոռանալ այդ ամենը, միմիայն աջակից լինել, համբերատար լինել, սադրանքների, կեղծ լուրերի, սուտ ազդեցությունների չտրվել ու վերջապես մեր երազած երկրի կառուցման մի մասնիկը լինել»: Հիշեցնենք, որ հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանն առաջիններից էր, որը

ժողովրդական շարժման պահին բարձրացավ բեմ ու այդ բեմից շարժմանը միանալու կոչ արեց, ոգևորեց հայ ազգին: Նա կարծում է, որ 20 տարուց ավել մշուշային տարածության մեջ նոր բաներ կառուցելու համար անհրաժեշտ է կարողանալ այդ ստեղծված մշուշը մաքրել: Այսօր այդ շրջանն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *