Այն որ, երկրի թիկունքը պահող ու անվտանգությունը երաշխավորող ուժային կառույցներին (Բանակ, Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն) օրենքով սահմանված տարաբնույթ արտոնություններով
անհրաժեշտ է խրախուսել , քննարկման ենթակա չէ. և անկասկած ողջունելի է այդ ուղղությամբ , ինչպես ասում են նոր ՀՀ-ում, քայլ առ քայլ արվող բարեփոխումները. Սահմանադրական դատարանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»
օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը՝ զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող 2 տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչել է հակասահմանադրական: Այլ կերպ ասած՝ այն զինծառայողները կամ ուժային կառույցների ծառայողները, ովքեր
տարիներով արձակուրդ չեն գնացել, չեն ստացել արձակուրդային, արդեն կարող են ստանալ ոչ միայն աշխատանքից ազատվելուն նախորդող երկու տարիների արձակուրդայինի փոխհատուցումը, այլև՝ այնքան տարիների համար, որքան պետությունը պարտք է: Երկու տարվա վճարով սահմանափակող օրենքը ճանաչվել է հակասահմանադրական՝ խտրականության հիմքով: