ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ո՞ր աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Նոր որոշում է ստորագրվել

Հայաստանի առողջապահության նախարարի հրամանով հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ վերամշակվել են։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ Լսողության և խոսքի

զանազան աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և իրենց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար դիմակների կրումը պարտադիր չէ, Հաստատությունում դասամիջոցներին աշակերտների

տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումները միջանցքներում։ Կրթության յուրահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված

մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են տվյալ կանոնների պահպանմամբ՝ 1️․ ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում, 2️․յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում

առնվազն ութից տաս րոպե տևողությամբ, 3․ յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90 տոկոս սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010-ի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը․

4️․ Ամեն մի պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց աշակերտները կարող են ձեռք տալ, 5️․ Պարապմունքների ընթացքում օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման միջոցներ, 6․ժամանակավորապես առօրյա գործածությունից

դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց յուրաքանչյուր օրվա ախտահանումը անհնար է իրականացնել։ Տվյալ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են: 7․սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70տոկոսանոց սպիրտային հիմքով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *