Ահա և եկավ այն պահը, երբ… Արթուր Միքայելյանի ՀԶՈՐ կոչը . Հայեր ջան ՏԱՐԱԾԵ՛Ք

Արթուր Միքայելյանը գրում է.
Սիրելի իմ հայրենակիցներ. Ահա և եկավ այն պահը, երբ նորից պետք է ցույց տանք մեր կամքը, միասնությունը, հաղթական ոգին, այն ուժը, որը մենք կանք միասին։ Մեր կողմից մերժվածներն ակտիվացել են և ցանկանում են ետ խլել մեզնից մեր ազատությունը, նորից սկսեն

թալանել բանակը, Երկիրը, ճանապարհաշինության փողերը, կրկին մեր մի մասին դարձնել 5 հազար դրամանոց , ստ րկացնել մեզ, հայաթափ անել մեր հայրենիքը……. 2018 թվականին մեր կողմից ընտրված Կառավարությունը, Կառավարության ղեկավարը՝ Վարչապետը, սկիզբ դրեցին Նոր Հայաստանի։ Ամենակարևոր քայլը՝ երկու տարվա ընթացքում բյուջեի հաշվին սպառազ ինվեց ու հզորացավ մեր Բանակն այնքան,

որքան որ չէր զինվել քսան տարվա ընթացքում։ Լուծվեցին բազմաթիվ խնդիրներ, ահռելի մեծ մասշտաբով շինարարություն է կազմակերպվել, որի 1/10000 մասը մենք տեսնում էինք հինգ տարին մեկ։ Անկախ համավարակի առաջացրած խոչընդոտներից՝ ամեն մեկս էլ մեր վրա զգացել ենք փոփոխություն դեպի լավը։ Հատ հատ չթվարկեմ։ Բայց էդ շա կալների ոհ մակն ափսոսում է, որ քաղաքացին է վայելում սեփական հարկերը,

որ ապահով և ամուր են սահմանները, որ գումարները ծախսվում են միայն ու միայն նպատակային՝ քաղաքաշինություն, Պետականաշինություն, թոշակի, նպաստների, երեխաների ու հղի կանանց հատկացվող գումարների ավելացում և այլն…. Դրանք ուզում են ետ գան, նախ պահպանեն 20 տարվա թալանը, որն ուշ թե շուտ պիտի տան, և հետո կրկին նստեն բյուջեի «աղբյուրի» վրա, կրկին տանեն մեզանից այդքան դժվար ու սպասված

ձեռքբերումները։ Սիրելի Հայրենակից, Հարգելի ընկերներ, ՀԱՅ ԱԶԳ, Հանուն Հայաստանի Հանրապետության, Հանուն Հայ Ժողովրդի, Հանուն Հեղափոխության ձեռքբերումների պահպանման: Հոկտեմբերի չորսին, ժամը 12։00֊ին սկսում ենք քայլարշավ՝ Գարեգին Նժդեհի հրապարակից Իսակովի պողոտայով, Հաղթանակի կամրջով, Ֆրանսիայի հրապարակով

Հանրապետության Հրապարակ։: Եկե՛ք կրկին մի բռունցք դառնանք, ցուցադրենք անհայրենիքներին, անսուրբ մարդկանց մեր միասնական ուժը, մեր հզորությունը, մեր կամքը և պահենք, պաշտպանենք մեր առանց այդ էլ մեծ դժվարություններով ու մեծ գնով տրվեց մեզ 2018թվականին։ ՎԱՐՉԱՊԵ՛Տ, ՄԵՆՔ ՔՈ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *