Այո … ծանր դեպք է, կամ դուք մտավոր թերզարգացած եք, կամ… Տարոն Չախոյանի դիպուկ գրառումը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը.
Վերջին օրերին Գագիկ Ծառուկյանի կողմից անընդհատ հնչում է պետական պարտքը ավելացնելու հաշվին ժողովրդի հազար, 2 հազար, 3 հազար, 4 հազար դոլար փող բաժանել:

Երեկ Հ1-ի եթերի ընթացքում տված հարցազրույցի ժամանակ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը փորձեց պարզաբանել, թե ինչ է առաջարկում ԲՀԿ-ն: Իսկ հարցին, թե որտեղից և ինչքան պետք է պետությունը վերցնի տվյալ պարտքը, Մելքումյանը մատնանշեց Բելառուսի օրինակը, թե

ինչպես Լուկաշենկոն մեկ ու կես մլրդ դոլար պարտք վերցրեց Ռուսաստանից և առաջարկեց անել նույնը։ Այո … ծանր դեպք է, եթե ԲՀԿ-ում չեն հասկացել և չեն գիտակցում, թե ինչի դիմաց Ռուսաստանի կողմից Բելառուսին տրվեց 1.5 միլիարդ դոլարը:

Իսկ եթե գիտակցում են և գիտակցելով են առաջարկում գնալ նույն քայլին, ապա ավելի վատ … Տղեք, կամ դուք մտավոր թերզարգացած եք, կամ միտումնավոր երկիրը տանում եք կործանման:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *