Եթե դեռ նոր եք գլխի ընկել, որ Ծառուկյանը քըխ է, ապա…Արթուր Հայրապետյանի դիպուկ անդրադարձը Ծառուկյանի ակտիվացմանը

Լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է ատարել, որտեղ ասվում է․ Երբ էն օրերին ասում էի ԲՀԿ-ին ձեր շարքերից հեռացրեք, շատ մարդիկ վրա էին տալիս։ Ոնց որ այժմ, ինչ-ինչ պատճառներով, առանց առաջ նայելու։ Հեղափոխությունից

հետո հուշագիր ստորագրեցին։ ԲՀԿ-ն «համապատասխան» անցավ խորհրդարան։ Էէէէէ, այժմ, թե Ծառուկյանը քըխ է։ Եթե դուք նոր եք գլխի ընկել, որ Ծառուկյանը քըխ է, ապա ես 10 տարի է եւ ավել ասում եմ։ Մարդը ոչ քաղաքականապես է կայացել, ոչ էլ սեփական կարծիք ունի։ Ոնց ասել են, ինչ ուզել են, այն էլ «համապատասխան» արել է`

կատարող, քանզի մարդը կորցնելու բան է ունեցել։ Շատ բան։ Իսկ ազգի անունը տալուց առաջ, հիանալի կլիներ, որ ժողովուրդը վերջապես հասկանա, որ ինքը ձեռքի խաղալիք չի, ոչ էլ մուրացկան է, որ մի 2 բան դիմացը շպրտեն ու օգտագործեն։ Մի խոսքով, ընտրակեղծարարները ԲՀԿ-ից սկսած,

ՕԵԿ-ից վերջացրած։ Սկսեք բոլորից.. եթե ցանկանում եք, որ բան փոխվի։ Իսկ այժմ արդարադատությունը մեր երկում` ընտրովի է, ինչը եւ առաջներում տեսել ենք, ու մեր մաշկի վրա զգացել։ Պարզապես հիմա դերերն են փոխվել։ Սակայն ես ինձ դրանից լավ չեմ զգում, քանզի դերերը շատ արագ փոխվելու սովորություն ունեն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *