ԲՀԿ լինել չի կարող նույնիսկ, եթե․․․ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ջախջախիչ անդրադարձը Ծառուկյանի գործելաոճին

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Եթե ճիշտ է, որ «օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ Նաիրա Զոհրաբյանը համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազում անգամներ ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին

տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի… պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունն էտա…», եթե ճիշտ է, որ բացի Նաիրա Զոհրաբյանի խոստովանությունը փաստերով ապացուցվել է, որ ԲՀԿ-ի ընտրություններն անցել են

ընտրակաշառքով, պարզապես պետք է ԲՀԿ-ին դատել որպես իրավաբանական պատասխանատվության կառույց (չեմ կարողանում գրել «կուսակցություն»), և որպես կուսակցություն լուծարել: Չի կարող, չպետք է այդ կարգի կառույցը կուսակցություն կոչվել ու որպես կուսակցություն մասնակցել ՀՀ-ի քաղաքական օրակարգերի ձևավորումներին: Առավել ևս, որ այդ խմբի «կուսակցականները» հավատարմության երդմնակալության

գրավոր հավաստագրեր են հանձնել «կուսակցապետին»: Մարդկանց այդ խումբն անձին է ծառայել, ոչ թե պետությանը: Նրանց «քաղաքականությունն» ուղղված է եղել երկրի քաղաքական, նյութական, հասարակական ռեսուրսներն անհատին ծառայեցնելուն: Նրանք խա խտել են Սահմանադրությունը՝ Սահմանադրության hոդված իննսունչորսով «Պատգամավորը ներկայացնում է ողջ ազգին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր

խղճով ու համոզմունքներով»: ԲՀԿ-ի պատգամավորների մանդատները սահմանափակված են Ծառուկյանի հրամայական խղճով ու համոզմունքներով: Սրանց «կուսակցություն» կոչելը մե՜ծ ճոխություն է: Անկախ նրանից, թե ինչպես կորոշվի Ծառուկյանի անհատական ճակատագիրը, եթե նույնիսկ իրավապահ համակարգը որոշի, որ նա նորածին մանկան նման անմեղ է իր բիզնես գործունեությունում,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն լինել չի կարող: ԲՀԿ անվան տակ հավաքված մարդիկ անհատին՝ Ծառուկյանին, ծառայողներ են, ոչ թե գաղափարի շուրջ միացած մարդիկ՝ կուսակցականներ: ԲՀԿ-ն որպես կուսակցություն պետք է լուծարվի: Պարզ է, որ սա լրջագույն քաղաքական ճգնաժամ է: Առանց ԲՀԿ-ի ներկայիս Ազգային Ժողովը չի կարող գործել, այնտեղ առնվազն երկու ընդդիմադիր քաղաքական ուժ պիտի լինի: ԲԱյց ձևացնել, որ այդ ուժերից մեկը կարող է ԲՀԿ անունը կրող մարդկանց խումբը

լինել, թե՛ ինքնախաբեություն է, թե՛ հանցանք: Նրանք արդե՛ն խաբել են Հայաստանի ընտրողներին՝ որպես կուսակցություն ներկայանալով: Չի՛ կարող այս խաբեությունը շարունակվել: Իսկ խաբեությունը կշարունակվի, եթե ԲՀԿ-ն որպես կուսակցություն մնա ԱԺ-ում: Սա կկոչվի, որ ԱԺ-ն հավանություն է տալիս քաղաքական խաբեությանը: Առանց այդ էլ հասարակության մեջ հասունանում է այն ցավոտ համոզմունքը, որ

ՔՊ-ն կրկնում է մեկ անձին ծառայող մարդկանց խումբը կուսակցություն ներկայացնելու փորձը: Առավել ևս, որ 2018թ. ՔՊ ընտրությունը մեծ հաշվով մեկ անձի ընտրություն էր: Ստեղծված իրավիճակում արդարն ու ճիշտը այն կլիներ, որ ԲՀԿ-ի լուծարման որոշում կայացվեր, ու պառլամենտական ճգնաժամից դուրս գալ արտահերթ ընտրություններ նշանակելով:

Վերջին երկու տարիներին բավական փորձ ու գիտելիք է կուտակվել թե՛ կուսակցություններում (այդ թվում ՔՊ-ում), թե՛ հասարակությունում: Սակայն դա կարելի է և պետք է անել դատա-իրավական համակարգը կարգի բերելուց հետո: Ներկայիս համակարգով որևիցե ընտրություն պարզապես հնարավոր չէ անց կացնել, դա կվերաճի քաղաքացիական կռ վի տանող անկառավարելի ք աոսի»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *