Արտակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է`
«Մենք դեռ սպասում ենք. Ես չեմ ցանկանում, որ դուք մտածեք, թե ես հանձնվեցի և այլևս հեղափոխության կողմնակից չեմ ։ Ճիշտն ասած, ես նախկինում էլ հեղափոխության կողմնակից չեմ եղել, և հաճախ իմ եթերներում ասել եմ, որ ինձ համար տարբերություն
չկա, թե ով է ղեկավարելու հայրենիքս, միայն թե լավ ապրի իմ ժողովուրդը ։ Այսինքն ՝ եթե Նիկոլ Փաշինյանի ղեկավարման տարիներին ժողովուրդն ավելի լավ կապրի, քան առաջ, ապա ես սատարելու եմ հենց նրան ։ Եթե նա հեռանա, իսկ նրա փոխարեն էլ ավելի խելացի ղեկավար գա, ես նրան էլ կսատարեմ։ Սակայն արդեն 2 տարի է անցել այն պահից, երբ մենք ազգովի ասացինք «ոչ Հայաստանի գողական կլանին» ։
Հենց այդ կարգախոսն էր տարածված ՝ չհաշված գլխավորին «Քայլ արա, մերժիր Սերժին» ։Այս ընթացքում, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է ՀՀ-ն, բազմաթիվ դրական փոփոխություններ են տեղի ունեցել ։ Բանակը վերջապես մարդկային ձեվով սնվում է եւ հագնված ։ Կառուցվում են ճանապարհներ, բարձրացվել են ուսուցիչների, բժիշկների և սոցիալական աշխատողների աշխատավարձերը։ Վերանորոգվում են
նախակրթարաններն ու դպրոցները, կառուցվում են նորերը ։ Երկրաշարժից տու ժած հայրենակիցները նոր բնակարաններ են ստանում, իսկ ձեռնարկատիրական ակտիվությունը ստեղծում է բազմաթիվ աշխատատեղեր ։ Եվ վերջապես ՝ մեր ՀՀ-ն իսկապես դրախտ է դարձել զբոսաշրջիկների համար, ինչը, բնականաբար, չի կարող չանդրադառնալ մեր քաղաքացիների բարեկեցության վրա ։ Այս ամենը, միանշանակ, լավ է, եւ դրա համար, մենք ասում ենք, շնորհակալություն. Սակայն համաձայնեք ՝ բոլոր վերը նշվածները,
դա երկրի ղեկավարության պարզապես պարտականությունն է ։ Իհարկե, ձեզանից շատերը կասեն, որ այս ամենը ոչ Քոչարյանը, ոչ էլ Սարգսյանը չեն արել, և դուք ճիշտ կլինեք, քանզի նրանք վատ ղեկավարներ են եղել ։ Եկել է նոր, ավելի պարկեշտ եւ կատարում է իր անմիջական պարտականությունները.Սակայն չէ որ մենք ցանկանում էինք արդարություն։ Չէ՞ Մենք ուզում էինք վերադարձնել թա լանվածը, և յուրաքնչյուր անգամ
Նիկոլ Փաշինյանը մեզ հավաստիացնում էր, որ ամեն ինչ մինչև կոպեկ կվերադարձնենք ։ Որքան է վերադարձվել 2 տարվա ընթացքում?Մենք ուզում էինք, որ ամեն մի կո ռումպացված պաշտոնյա կամ ԱԺ պատգամավոր հաշվետվություն ներկայացնի և ժողովրդին բացատրեր, թե որտեղից են հայտնվել այդ բոլոր պալատները, տասնյակ բնակարաններ և այլն ։ Ողջ աշխարհին ցուցադրեցին Մանվել Գրիգորյանի տունը, որտեղ պահվում էին մար տնչող երկրի զինվորների համար նախատեսված մթերքները,
իսկ նա անմիջապես «հիվանդացավ» և վայելում է ազատությունը ։ Ապա ստացվում է, որ Մանվել Գրիգորյանը ոչ մի բանում մեղավոր չի, իսկ Նիկոլ Փաշինյանը ստում է մեզ ։ Կամ նրա թիմն է ստում ։Էլ չեմ ասում Ռոբերտ Քոչարյանի դատական շոուի մասին։ Հետաքրքիր է ՝ ով է հավատում, որ Ռոբերտ Քոչարյանին դա տարանը վերջապես մեղավոր կճանաչի? Դուք իսկապես հավատում եք? Անձամբ ես չեմ հավատում, քանզի սկզբից պետք է հասկանալի օրենքներ լինեն , ընդհանրապես անկախ դա տարանին և
դա տական համակարգին, իսկ հետո բուն դա տաքննություան ։ 2 տարի անվերջ բողոքարկումներ, միջնորդություներ եւ կրկին բողոքարկումներ ։ Եվ չարժե մեղադրել թանկարժեք փաստաբաններին, քանզի նրանք կատարում են իրենց գործը՝ հմտորեն օգտվելով անկատար օրենքներից ։Դուք, անշուշտ, առարկեք, որ երկիրը փլ ուզվել է և թա լանված, որ աստիճանաբար ամեն ինչ կկարգավորվի ։ Սակայն ես համաձայն չեմ ։ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանից դուրս մեր պետության դեմքը լինելուց զատ, նաև տնտեսական գործիչ է ։
Եվ բոլոր բարի գործերը, որոնք արվել են, տնտեսական գործչի վաստակն է ։ Սակայն ինչ է անում երկրի կառավարման գլխավոր մարմինը ՝ Ազգային ժողովը? Ինչն էր խանգարում խորհրդարանական մեծամասնությանը, որը ենթարկվում է պետության ղեկավարին, դա տական բարեփոխումներ սկսել? Ինչ են արել 2 տարվա ընթացքում ? Ինչ զառանցանքային օրենքներ են չեղարկվել, իսկ դրանց փոխարեն քաղաքակիրթ օրենքներ են ընդունվել։ Ես էլ չեմ ասում կրկեսի վերածված սահմանադրական
դա տարանի ճգնաժամի մասին : Ինչպես կարելի է հասկանալ եւ տեղավորել գլխում այն փաստը, որ ոմանք գնացին, եւ եկան նույները: Ինչպես ասում են ՝ գումարելիների տեղերը փոխելիս, գումարը չի փոխվում:Ընդ որում, եթե մենք հասարակ մարդիկ, թույլ ենք տալիս մեզ տեսնել նոր իշխանությունների աշխատանքի թերությունները, ապա
մենք ծա խված ու դա վաճան ենք ։ Ոչ, իմ ընկերներ! Ոչ 1-ինն և ոչ էլ 2-րդը! Մենք պարզապես խելացի մարդիկ ենք, ովքեր սթափ են նայում կատարվածին ։ Մինչև այսօր բոլոր թա լանչիները ազատության մեջ են և վայելում են ազատությունը։ Իսկ ոմանք այն աստիճանի լկ տի են, որ թույլ են տալիս իրենց կատակել ՝ առաջարկելով փող վերցնել ու բաժանել ժողովրդին։ Ընդ որում, չմտածելով,
որ այդ նույն քաղաքացիները վաղը կվերադարձնի պարտքը տոկոսներով ։Ես, միանշանակ, դեռ կսպասեմ, սակայն հավատը աստիճանաբար մարում է ։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ի վերջո ձախողվի, ապա մեղավորը կլինի միայն նա, քանզի 2 տարվա ընթացքում չկարողացավ գոնե հուսալի և պրոֆեսիոնալ թիմ հավաքել ։ Իսկ արածի համար, իհարկե, շնորհակալություն!»