ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Կարևոր տեղեկություն, Ռուսաստան՝ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման մասին.

«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների (ԵԱՏՄ) քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները սեպտեմբերի քսանմեկից հանվել են, բացառությամբ ՀՀ-ի քաղաքացիների։ Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնում է․ «Վատ է, որ ՀՀ-ի քաղաքացիների համար Ռուսաստանի օդային սահմանը փակ է.

միգուցե դրա հիմքը օբյեկտիվ է, սուբյեկտիվ, միգուցե քաղաքական վերաբերմունք է երկրի հանդեպ, ինչ է թե հեղափոխական իշխանություններին չեն սիրում, կամ հեղափոխական իշխանությունները իրենց ասածները չեն անում. ես դա չեմ կարող ասել, քանզի ես փաստարկներ չունեմ: Ինձ համար ավելի համոզիչ է այն, ինչը որ ես կարդացել եմ մամուլում: Այսինքն՝ առայժմ ՌԴ-ն խրախուսում է այն երկրներին, ովքեր իրենից կգնեն վակցինա: Ես դրան ավելի շատ եմ հավատում, քան, օրինակ, նրան, որ «Դոսյե»-ն

հրապարակեց, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կոշտ վերաբերմունք է լինելու, և շատերը այս ամենը կկապեն իրար: Ես ընդունում եմ, որ ս կ աարող է լինել վարկածներից մեկը, սակայն նույն վարկածը հավասարապես կարող է լինել նաև ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման թվերի աճը. դրանք բոլորը վարկածներ են, սակայն թե ինչ կա ՌԴ_Ի որոշման տակ թաքնված, ես դա չեմ կարող մեկնաբանել»,- հայտարարեց քաղաքագետը:

ԳԱԼԱ-ն ՌԴ-ի որոշման վերաբերյալ զրուցել է նաև ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ: «Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում օտարերկրացիների մուտքի սահմանափակման վերաբերյալ որոշումների կայացումը բացառապես տվյալ երկրի իրավասության դաշտում է, և ինչպես արդեն նշել ենք, դրանք պայմանավորված չեն երկկողմ հարաբերություններով կամ փոխադարձության սկզբունքով: Այդ մեխանիզմների

ներդրումը պայմանավորված է միայն հակահամավարակային ներպետական ծրագրերով ու համալիր միջոցառումներով, համավարակի դեմ պայքարի արդյունավետությամբ, առողջապահական համակարգի կարողություններով: Պետք է նշենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ ողջ աշխարհում է ստեղծվել աննախադեպ արտակարգ իրադրություն, որը ենթակա է պարբերական փոփոխության, և

որի հասցեագրման ուղղությամբ մեխանիզմները մշակվել և ներդրվել են նորովի: Հարցի լուծումը մեծապես կախված է համաճարակային ընթացիկ վիճակի կայունացման դինամիկայից»,- ասաց Նաղդալյանը: ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ Հայաստանի կառավարությունը շարունակում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներ տանել, ինչպես ՀՀ-ՌԴ միջև կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման, այնպես էլ Ռուսաստան ՀՀ

քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։ Այս առթիվ աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով: «Հարցը քննարկվում է նաև ԵԱՏՄ հարթակում՝ համապատասխան գերատեսչությունների միջև: Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Առողջապահության նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ, իրականացվում է

2 երկրների համաճարակային իրադրության վերաբերյալ օպերատիվ վիճակագրության ամենօրյա փոխանակում»,- ամփոփեց Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է Ռուսաստանից Հայաստան վերադարձածները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության և ԱԺ-ի դիմաց. նրանք պահանջում են, որպեսզի կառավարությունը իրենց խնդրին լուծում տա և իրենք կարողանան մեկնել ՌԴ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *