Նախ նշենք, որ այսօր Պաշտպանության Նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր էջում գրել է հետևյալը. Գիշերվա ընթացքում մար տերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հա կառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները։ Հայկական ստորաբաժանումները
սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձ գությունները և ձեռնարկում անհրաժեշտ գործողություններ՝ պատճառելով հա կառակորդին անձնակազմի և տեխնիկայի բավակնին կո րուստներ։ Սահմանում կին է զո հվել՝ Հասմիկ Արզումանյանը, ծնված 1985-ին։
Հավերժ փա՛ռք մեր հերոս կանանց։ ՀՀ ՊՆ՝ «Ուսադիրներով կանայք» Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյան Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում էր 2014 թվականից: Հրամանատարական կազմի գնահատմամբ ծառայության ժամանակ իրեն դրսևորում էր որպես գրագետ, բանիմաց ու
կարգապահ զինծառայող: Ծառայակից ընկերները հատկապես կարևորում էին կազմակերպչական մեծ ջիղի, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ էր հեղինակում: Հասմիկի եղբայրը պատմում է, որ քույրը բնակվում էր Կապան քաղաքում՝ դստեր հետ:
Առավել մանրամասն տեսանյութում.