Երեկ երեկոյան, սրտի խոր կսկիծով կարդում էի զո հվածների անուն ազգանունները, և հանդիպեց մի ծանոթ անուն-ազգանուն, որն ինձ էլ ավելի ճնշեց … միթե՞ Նա է … Լեռնիկ Արեգի Վարդանյան, ծնված 1978 թվականին … Այսօր վաղ առավոտյան կասկածներս հաստատեցին Արցախից … իմ Լեռնիկն է, Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի իմ նախկին
քարինտակցի աշակերտը, իսկ հետո՝ Հայաստանի Հանրապետության ՊՆ ԲԶԲՀՈՒ նախկին կուրսանտս … Հայոց Բանակի լավագույն սպաներից մեկը … Լեռնիկին վերջին անգամ 2016թվականի ապրիլին էի տեսել, երբ կամավորականների գումարտակով համալրել էինք իրենց զո րամասը։ Երբ տեղակայվեցինք իրենց զորամասում՝ Լեռնիկը դիրքերում էր։ Մենք այդ կտ րված տեղանքում գտնվող զո րամասում սահմանել էինք պահակային ծառայության մեր պահակակետերը։ Սահմանը մոտ էր ու մա րտական գործողություններ էին գնում տվյալ ժամանակ, ամեն օր
սպասելի էր հա կառակորդի դի վերսիայի ու ներթափանցման փորձ, որից ելնելով՝ ավելացրել էինք պա հակակետերը։ Լեռնիկը գիշերով մեքենայով վերադառնալով զո րամաս՝ յուրաքանչյուր պահակակետում կանգնեցնում էին ու ստուգում։ Տեղանքը թեք էր, ճանապարհը կավահողային էր ու յուրաքանչյուր արգելակման պահին սահում էր։ Մի քանի պա հակակետեր դժվարությամբ անցնելով, հասնում է ամենավերջին պա հակակետին,
որտեղ պա հակայինի հետ կանգնած էի ես։ Այդտեղ էլ Լեռնիկին կանգնեցնելը հունից հանում է իրեն ու զայրացած ձայնով հարցնում է պա հակայինին, թե ո՞վ է իրեն այդտեղ նշանակել։ Մթության միջից, որտեղ իմ դեմքը չէր երևում, իսկ ես մեքենայի լուսավորության մեջ ճանաչեցի նրան, ասում եմ՝ Ե՛ս։ Սկսում է ինձ հետ զայրացած խոսել, թե ինչ կարիք կար այդքան պա հակակետեր տեղադրել։ Առաջանում եմ դեպի մեքենան, զննող հայացքով նայում է դեմքիս, մի պահ սուս մնում ու հարցնում. «Ընկեր Եղիազարյա՞ն»։ Հենց ժպտում եմ՝ դուռը կտրուկ բացում է ու պինդ գրկախառնվում։ Ասում է՝ կներեք, չճանաչեցի։ Քանզի հարգալից
«Դուք»-ի անցնելով դիմեց ինձ, որպես իր երբեմնի ուսուցչի, ես էլ տակ չմնալով ասացի, որ ինքը ինձ ների, որովհետև զինվորական կոչումով ինձնից ավագ է արդեն, ես կապիտան էի, իսկ ինքը՝ փոխգնդապետ։ Այդպես գրկախառնված ու թևանցում իջանք զո րամաս, իր սենյակում նստեցինք, թեյի սեղանի շուրջ մեկս մյուսից տեղեկացանք, վերհիշեցինք ավելի քան 2 տասնամյակ անցած համատեղ ժամանակաշրջանը, հիշեցրեց, որ ժամանակին իմ խորհուրդը լսելով ընդունվեց «Մոնթե Մելքոնյան» ռա զմական վարժարան՝ ընտրելով զի նվորական
ճանապարհը ու հետո ջեր մությամբ բա ժանվեցինք։ Առավոտյան մեկնեց դիրքեր, իսկ 1 օր անց՝ մենք էլ ստանձնեցինք այլ դիրքեր ու այդպես էլ չհանդիպեցինք։ 2016թվականից հետո ընդամենը երկու անգամ հեռախոսազանգ ենք ունեցել։ Իսկ այժմ… Լեռնիկը չկա … կինոժապավենի պես հիշում եմ իրեն տասնչորս տարեկանից մինչև հասուն առնական տարիքում ու … կոկորդս սեղմվում է … Հանգչիր խաղաղությամբ, Ազգի Նվիրյալ Պաշտպան։ Կհանդիպենք մի օր … ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյան