«Կռիվ է ու կռ իվի վիճակը չի կարելի ասել, որ դրական կողմ չունի։ Մենք տեղյակ էինք, որ իրենք պետք է հար ձակվեն, դրա մասին ես էլ եմ գրել»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերս Արկադի Տեր-Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ չափազանց վատ է, երբ միջազգային հանրությունը Ադրբեջանին ու
մեր երկրին հավասար կոչերն է անում, որ դադարեցնեն կռի վը. «Բայց մենք լավ գիտենք, որ ՀՀ-ն ոչ մի անգամ նախաա րձակ չի եղել, մեզ այդ կռ իվը հարկավոր չէ, մենք այն ինչ ունենք, դա պետք է պաշտպանենք։ Այդ քայլն այսօր Ադրբեջանն արեց Թուրքիայի թելադրանքով։ Թուրքիան ունի սեփական նպատակները և դրա համար Ադրբեջանին ստի պեց, որ Ղարաբաղը վերցնի։ Իրենք ունեն բավականին մեծ պատրաստվածություն՝ մարդկային,
զինվորական, տեխնիկայի, սակայն այդ ամենը մեկ օր չդիմացավ մեր բանակին»։ Արկադի Տեր-Թադևոսյանը հայտնեց, որ այստեղ ցա վալին այն է, որ մարդկային կո րուստներ ունենք. «Բայց այս երկու օրը տեսնում ենք, որ հաջողությունը մեր կողմն է, սակայն սա մի քանի օրվա կռ իվ չէ, այս կռի վը երկարատև կլինի, սա ապրիլյան պատերազմի պես չէ։ Մենք բազում բացասական կողմեր ունենք, սակայն մեկ դրական կողմ ունենք և դրա համար կարող ենք ասել, որ հաղթանակը մեր կողմն է՝ մենք դժվար պահին բոլորս միանում ենք, իրար օգնում ենք։ Բոլորն ուզում են մի բանով օգտակար լինել՝ կապ չունի աղջիկ է, կին է տղա է, ինչ տարիքի է։
Մենք զինվորի կողքին ենք, ամեն ինչով պետք է օգնենք և ազգ-բանակն այսօր պիտի աշխատի։ Ոչ թե պետք է մտածենք, այս կռվում հաղթելու ենք, թե չէ, այլ անպայման պետք է հաղթենք»։ Դիտարկմանը, թե կապ հաստատել է սահմանի հետ, ինչ ուղղություն է տվել զինծառայողներին, Արցախյան ազատմարտի հերոսն ասաց, որ ամեն ինչ նորմալ է և որ ամենակարևորն է՝ տագնապ չկա. «Իրենց վրա այնքան զի նամթերքով են հար ձակվել, բայց զարմանալի է, որ խուճապ չկա և ինչպես ճանճերին ես խփ ում, այնպես մերոնք խ փել են։
Էդքան խոսում են, որ թուրքական բանակը հզոր է, այսինչ տեխնիկան ունի, միլիարդների փող են ծախսել, բայց մեր բանակի դեմ պարզապես անզոր է, հաջողություն չունեցավ։ Հաջողությունը մեր կողմից է։ Միակ վատ կողմն այն է, որ ունենք մարդկային կոր ուստներ, թե չէ սահմանը պահպանում են մեր զինվորները»։ Հարցին՝ այս անգամ Բաքվում թեյ կխմենք, Արկադի Տեր-Թադևոսյանը նախ ժպտաց, հետո պատասխանեց.
«Բաքուն չափազանց սիրուն քաղաք է, պետք է հասկանանք, որ Բաքվի կեսը հայկական թաղամաս է, հայերն են սարքել՝ Գյուլբենկյանը, Ղուկասովը։ Ես ֆանտազիոր չեմ, սակայն ողջունում եմ այն մարդկանց, ովքեր ցանկանում են Բաքվում չայ խմել, եթե հրավիրեն, ես էլ կգնամ։ Բայց ես ցանկանում եմ, որ Բաքուն մնա Բաքու, մնա այն մարդկանց ձեռքը,
ովքեր այդտեղ ծնվել են, ապրել են՝ թալիշներին, լեզգիներին. այդ մարդիկ միշտ հայերին լավ են վերաբերվել։ իմ կարծիքով, այս կռի վն այսպես չի լինի, որ խաղաղություն լինի, այս կռի վը պետք է ավարտվի այնպես, որ ադրբեջանը փլ վի, մաս-մասի վերածվի, այն մարդկանց երկիրը լինի, որոնց ջուրն ու հողն է այնտեղ, մենք էլ գնանք իրենց հետ չայ խմենք»։