Պետք է դուրս շպրտել Թուրքիային ՆԱՏՕ-ից. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Գերտ Վիլդերս

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և կից հրապարակել Էրդողանի ու ահաբեկչական խմբավորման կցանկարը, որի հեղինակը Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներից մեկն է: «Նիդերլանդների

խորհրդարանի պատգամավոր Գերտ Վիլդերսը թվիթերի իր էջում հրապարակել է Թուրքիայի նախագահի ու ահաբեկչական խմբավորման կցանկարն ու կից գրել, որ անհրաժեշտ է դուրս շպրտել Թուրքիային ՆԱՏՕ-ից»,-հրապարակված լուսանկարին կից գրել է Ալեն Սիմոնյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հար ձակման Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության ողջ տեսակները՝ այդ թվում և օդուժ։

Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Հայկական զի նուժը համառ մա րտերից հետո կարողացել է ձախողել թշ նամու հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները հակառակորդին հետ շպրտելու համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *