Ռուսաստանի Դաշնությունն ավիացիոն ուժեր է տեղափոխում Հայաստան: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՌԴ-ն ակտիվորեն իր ռա զմական օդանավերը տեղափոխում է ՀՀ։ Համաձայն AVIA PRO կայքի տվյալների, որոնք հիմնված են բաց մոնիթորինգային աղբյուրների վրա, որոնք թույլ են տալիս հետեւել օդային տարածքում տեղաշարժերը, վերջին

1 օրվա ընթացքում ՌԴ-ից ՀՀ են տեղափոխվել մեծ թվով ռա զմական ինքնաթիռներ։ Տեղափոխումը սկսվել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ առճակատման հերթական սրացումից ժամեր առաջ։ Այսպես՝ համաձայն ներկայացված տվյալների՝ սեպտեմբերի 26-27-ի գիշերը Դոնի Ռոստովի Պլատովի

օդանավակայանից Երեւան է ժամանել Ан-124 ռա զմատրանսպորտային օդանավը։ 6 ժամ անց, սկսվել է 2 երկրների միջեւ ակտիվ դի մակայությունը։ Մի քանի ժամ անց եւս 1 ռա զմական օդանավ է Երեւան ուղղվել Ռոնի Ռոստովի վրայով։

Արդեն ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սկսումից հետո, ՀՀ-ի օդային տարածքում, թուրքական սահմանի մոտ հայտնաբերվել է 1 ինքնաթիռ։ Ընդ որում այս ինքնաթիռները հայտնաբերելի են եղել միայն միացված տրանսպոնդերի օգնությամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *