Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 20:00-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հայաստանի
Հանրապետության վարչապետը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Արցախը ենթարկվել է Ադրբեջանի ագրե սիվ և խիստ մտահոգություն հայտնել շարունակվող ռա զմական գործողություններով, որոնք սպա ռնում են Արցախի և ՀՀ անվտանգությանը:
Նա հավելել է, որ հուլիսյան դեպքերից հետո Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ և ապակառուցողական կեցվածքը սա նձելու և տարածաշրջանում նրա ներգրավվածությունը
բացառելու նպատակով: Գերմանիայի կանցլերն իր խորը մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակով: Նա նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք և ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: