Ամուսինս, այո, Արցախում է։ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն
Քոչարյանի կինը՝ Սիրուշոն։ Նա, մասնավորապես, գրել է. «Դժվարագույն շրջան է ողջ հայ ազգի համար։ Չկա մեկն ում այս պա տերազմն անմասն է թողնում: Փորձեմ համառոտ պատասխանել այն մարդկանց, ովքեր այժմ ժամանակ են գտել ինձ նման հարցեր ուղղելու։ Ինչ վերաբերում է օգնություն ցուցաբերելուն, ապա
վստահ եղեք, որ 1-ին օրից արել եւ անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել, ու չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել դրա մասին Ամուսինս, այո, Արցախում է։ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն:…Այն անհանգստությունը, որն իմ մեջ է տվյալ օրերին կհասկանան միայն այն մարդիկ, ովքեր այս պահին հարազատներ ունեն այնտեղ։
Իմ պաշտոնական հարթակները ծառայում են միջազգային հանրությանը կատարվածի մասին իրազեկելու համար: Որեւէ այլ գրառում կատարելու ցանկություն ու տրամադրություն այս պահին չունեմ։ Ուժ ու եռանդ մեր բոլոր զինվորներին։ (Լուսանկարը՝ 2015թ. Արցախ)»։