Վլադիմիր Պոզները իր պաշտոնական էջում անդրադարձել է արցախաադրբեջանական հակամարտությանը. Ահա, թե ինչ է ասել նա
Եթե Ղարաբաղում պատերազմ է, ապա ՄԱԿ-ի գործը ամենահրատապ կերպով միջամտելն է․ Վլադիմիր Պոզներ Այս մասին լրագրող Վլադիմիր Պոզներ գրել է իր պաշտոնական կայքում: «Ինձ շատերն են խնդրում են խոսել Ադրբեջանի
ու Հայաստանի միջև ղարաբաղյան հակ ամարտության մասին: Ավելի ճիշտ, այդ մասին բազում հայեր են խնդրում: Ադրբեջանցիների կողմից այդպիսի խնդրանքներ չեն եղել: Ցանկացած հայտարարություն ունի երկու կողմ: 1-ինը հուզական է: Ես շատ եմ եղել ՀՀ-ում, ունեմ բազում հայ ընկերներ, շատ հստակ հիշում եմ,
թե ինչ է տեղի ունեցել 1915թվականին, այն, ինչ շատ երկրներ ճանաչել են Թուրքիայի կողմից որպես Հայոց ցեղաս պանություն, տեղյակ եմ Ադրբեջանի նախագահի մի շարք հայտարարություններին` կապված ՀՀ-ի գոյության իրավունքի հետ: Զգացմունքային առումով ես ՀՀ-ի կողմից եմ: Սակայն կա 2-րդ կողմ, որը պա հանջում է իրավիճակի
բացարձակ հավասարակշռված, օբյեկտիվ գնահատում: Դրանում չի կարող լինել «կողմ» կամ «դեմ»: Ցավոք, ես չեմ կարող նման գնահատական տալ, քանզի այս իրավիճակը ես բավականաչափ լավ չեմ հասկանում, լավ չեմ տիրապետում,
ես ոչ միայն մասնագետ չեմ հանդիսանում, այլ ինչ-որ իմաստով, գոնե որպես լրագրող, այդ հարցով զբաղվող մարդ: Եթե Ղարաբաղում պատերազմ է, ՄԱԿ-ի գործը ամենահրատապ կերպով միջամտելն է: Եթե որևէ երկրորդ երկիր միջամտում է, միջազգային հանրության գործը ամենավճռական կերպով, խիստ պատ ժամիջոցների սպառ նալիքի տակ,
այդ գործողությունները դադարեցնել պա հանջելն է: Վերջապես, կարևոր է երկու հակամարտող երկրների ղեկավարներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել ու նրանց ստիպել խաղաղ լուծում տալ այս բարդ խնդրին»,- գրել է Պոզները: