«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը – Պարո՛ն Մեհրաբյան, Ռուսաստանից շարունակ մեսիջներ են գալիս, թե թող Նիկոլ Փաշինյանը զանգի Պուտինին ու խնդրի միջամտել: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները, և որքանո՞վ
Արցախում տիրող իրավիճակի հարցում լուրջ դերակատար կլինի Ռուսաստանը: – Հիմա մարտի դաշտում տեղի են ունենում խիստ վճռորոշ իրադարձություններ, ընդ որում, վճռորոշ այնքանով, որ այս օրերը կանխորոշելու են ՀՀ-ի և ԱՀ-ի ապագան առաջիկա տասնամյակներին: Սա չափազանցություն չէ: Դրանից զատ, այսօր տեղի են ունենում չափազանց կարևոր դիվանագիտական իրադադարձություններ: Այս 2 գործընթացները՝ մա րտի դաշտում և
դիվանագիտական տարբեր հարթակներում, խիստ փոխկապակցված են և օրգանապես շաղկապված: Ինչ վերաբերում է ՌԴ-ին դիմելու, զանգելու կոչերին, ապա վարչապետը արդեն 2 անգամ խոսել է Պուտինի հետ: Այսպիսով, այդ մարդիկ, որոնք որոշել են շոգեքարշի առջևից վազել, թող հանգիստ նստեն իրենց տեղերը: Զանգը եղել է, և ասվել է այն, ինչ պետք է, և չի ասվել այն, ինչը պետք չէր ասել: Դրա մասին Նիկոլը նույնիսկ բաց տեքստով խոսեց
ռուսական հեռուստատեսությամբ՝ նաև ռուս լրագրողներին մեկնաբանություն տալով: Ամենաառաջնայինը, այն, ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ երեկ գիշեր՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը: Այն փակ ռեժիմով էր ընթանում, և որի մասին մենք 3 փոքր պարբերությամբ տեղեկատվություն ստացանք: Ի՞նչն էր այդտեղ ամենաէականը. նախևառաջ այն, որ որևիցե բանաձև չընդունվեց: 2-րդ արդյունքն այն է, որ Անվտանգության խորհուրդը իր իսկ ընդունած 1993-ի 4 բանաձևերից և ոչ մեկին որևիցե հղում չարեց: Դրանք, ընդ որում, Ալիևի սիրելի բանաձևերն են:
3-րդ արդյունքն այն է, որ լիակատար կոնսենսուս կա առ այն, որ ամբողջ Անվտանգության խորհուրդը վերահաստատում է Մինսկի խմբի ներկայիս ձևաչափի կենտրոնական դերը ղարաբաղյան կարգավորման գործում: Այսինքն՝ այն ամենը, ինչը տարիներով փորձում են տորպեդահարել Բաքուն ու Անկարան, և այդ իմաստով ՌԴ-ն դրան այդքան էլ դեմ չէր, մենք տեսանք, որ այդ ջանքերը պարզապես զրոյացան: Այն, ինչ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական, դիվանագիտական ոչնչացումն էր Ղարաբաղի հարցի
հետ կապված: – ՌԴ-ից նաև հնչում են տեսակետներ Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ: Մասնավորապես, Միրոնովն էր այդ մասին խոսել ՝ նշելով, որ խաղաղապահներով կարելի է խաղաղություն պահանջել: Դուք ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները: – Պարոն Միրոնովը 0.0 տասնորդական մի քաղաքական գործիչ է, որպեսզի նրա ասածը մենք լուրջ ընդունենք: Սակայն ասեմ նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամա րտության գոտում կան խաղաղապահներ: Այդ խաղաղապահներից մեկը կոչվում է Արցախի
պաշտպանության բանակ, մյուսը՝ ՀՀ-ի զի նված ուժեր: Նրանք միակ ու լավագույն խաղաղապահներն են: Մենք նրանցից ավելի լավ խաղաղապահ չենք կարող ունենալ և դրա կարիքը չունենք: Հենց ունենանք՝ կասենք: Եվ այդ գաղափարներով թող ոչ ոք իր քիթը չմտցնի տվյալ հարցերի մեջ և ավելորդ խորհուրդներ չտա: – Մարգարիտա Սիմոնյանը դարձյալ շատ է ակտիվացել և անդադար գրառումներ է անում: Չարախնդում է, թե՝ դե թող Արևմուտքը ձեզ պաշտպանի, շուտով դիմելու եք Պուտինի օգնությանը: – Մարգարիտա
Սիմոնյանը գլուխը պատին է տվել, պատն էլ գլխովը: Ես այլ բան չունեմ մեկնաբանելու Մարգարիտա Սիմոնյանի հակասանիտարական կոչերից: – Այդուհանդերձ, ո՞ր կետում ենք և ուր ենք գնում: Այլևս ազա՞տ ենք ՌԴ-ից որոշումների կայացման հետ կապված: – ՀՀ-ն ու ՌԴ-ն մնում են ռա զմավարական դաշնակիցներ, և այդ իմաստով, այո՛, ՌԴ-ն ունի պարտավորություններ: Այն ամենից, ինչ արել է ՌԴ-ն Ադրբեջանին, երբ կապիկի ձեռքը նռ նակ է դրել, պարտք ունի մեզ մուծելու: ՌԴ-ն պետք է մեզ վճարի այդ պարտքը՝ կատարելով իր դաշնակցային
պարտավորությունը Թուրքիային զսպելու հարցում, Ադրբեջանին զսպելու հարցում և այս պատերազմը դադարեցնելու հարցում: Ընդ որում, այնպես դադարեցնելու, որ վերսկսելու որևէ շանս այլևս չունենա: Հետևաբար, Ռուսաստանը նաև հայկական կողմին իր ինքնապաշտպանության սրբազան իրավունքը ռեալիզացնելու համար պետք է ՀՀ-ի բոլոր պահանջները ըստ միջպետական պայմանագրերի բավարարի: Ահա թե ինչ է պա հանջվում այսօր Ռուսաստանից:
Մենք ռուս խաղաղապահի կարիք չունենք: 2-րդ՝ այս պա տերազմը դադարեցնելու, նոր պա տերազմ թույլ չտալու համար գոյություն ունի ամենակարճ ճանապարհը: Դա ԱՀ-ի անկախության լիակատար ճանաչումն է: – Դա կլինի մեր այս գործողությունների հանրագումա՞րը: – Միանշանակ: Պա տերազմը քաղաքականության շարունակությունն է բռ նի միջոցներով: Իսկ ո՞րն քաղաքականությունը այս պա տերազմում, այո՛, Արցախի անկախությունն է, չկա այլ հարց:
Մանե Հարությունյան