Ես փախստական եմ, իմ տանը բնակվում են մարդիկ, ովքեր գրավել են այն: Խաղաղության մասին. սեպտեմբերի 27-ին իսլամական համաժողովի կազմակերպությունը հանդես է եկել կոշտ հակահայկական հայտարարությամբ և ակնհայտ է, որ սա Թուրքիայի լուրջ ազդեցության տակ կազմված հայտարարություն էր:Ես
ուզում եմ այստեղ ցույց տալ մի հակադրություն. Մի կողմից, Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցում պատրիարք Կիրիլը ասում է, որ եղբայրները պետք է երկխոսություն վարեն, նա կողմ չի անցնի, և իսլամական համաժողովի կազմակերպումը նման կոշտ հակահայկական հայտարարություն է անում: Նկատի ունեմ այն, որ Թուրքիան,
իր հետ միասին և Ադրբեջանը փորձում են դրան տալ զուտ կրոնական երանգավորում, սակայն այս հակամարտությունը հենց տարածքային բնույթ ունի: Հիմա, եթե մենք, Աստված չանի, այս հակամարտությանը տանք կրոնական երանգ, ապա ես հավաստիացնում եմ, որ երբեք խաղաղության չի լինի: Հայի համար Արցախը ազգային գաղափար է,
մենք պաշտպանելու ենք մեր երկրի յուրաքանչյուր սանտիմետրը մինչև վերջին արյ ունը, Արցախը ադրբեջանցիների համար հեղինակության վերականգնում է, դրանք տարբեր բաներ են: նրանք կկարողանան հրաժարվել իրենց ազգային հեղինակության վերականգնումից, հայերը երբեք չեն հրաժարվի ազգային գաղափարից: Սա մոտիվացիայի խնդիր է, մենք մինջև վերջ այնտեղ կմեռնենք, բայց նրանք ՝ ոչ: