Ի՞նչ ունենք պш տերազմի առաջին քառօրյայից հետո։ Պատմաբան Վահե Լոռենցի դիպուկ վերլուծությունը

Պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լոռենցը գրում է.
Ի՞նչ ունենք պա տերազմի 1-ին քառօրյայից հետո։
Ռա զմաճակատում ադրբեջանական բանակի հարձակման թափը կո տրված է։ Դիրքերը հետ են վերցված, բազում տեղերում՝ հակահ արձակման ենք անցել ու մեր դիրքերը բարելավել։ Թշ նամին ունի նյութական ու մարդկային լուրջ կո րուստներ։ Մեր բանակը,

չնայած ծանր կո րուստներին՝ կուռ է, ամուր և մա րտունակ՝ պատրաստ կատարել իր առաջ դրված առաջադրանքներն ու առաջ շարժվել։ Հայությունն ինչպես երբեք՝ միասնական է, կուռ, համախմբված ու վճռական՝ թիկունքում ու առաջնագծում պա տերազմ վարելու և վերջնական հաղթանակ կերտելու։ Միջազգային հանրությունը ճանաչեց Թուրքիային ու Ադրբեջանին որպես ագրեսոր և միջազգային հարթակում կարծես, իրավիճակը ճիշտ ներկայացնելու

խնդիր չունենք։ Մնում է՝ հայկական դիվանագիտությունն ու հայկական լոբբին կարողանան հստակ մա րտավարությամբ մեր պահանջները ներկայացնել։ Դա շնակիցների առումով որևիցե էական ակնկալիք չպետք է ունենալ, ամեն բան այն գլխից էլ պարզ էր, որ անատամ ու լղո զված հայտարարություններից զատ ՌԴ-ն ոչինչ չի ձեռնարկի։ Ավելին՝ ռուսներին կարծես ձեռնտու է իրերի տվյալ վիճակը՝ Արցախը նոր Սիրիա դարձնելու և խաղաղապահ առաքելության

տակ իր ռա զմական ներկայությունն այստեղ ապահովելու նպատակով։ Դա նաև թուրքերի շահերից է բխում, որոնք, իմ կարծիքով, այդ նպատակով էլ դր դեցին հա կառակորդին արկածախնդրության։ Դա՛ է ռուս-թուրքական տենդեմը։ Միակ զսպիչ ուժը տարածաշրջանում կարող է Իրանը լինել՝ բարեկամ ու դաշնակից Իրանը, որի հետ մեր շահերն Ադրբեջանի պարագայում, գոնե համընկնում են։
Մեզ մնում է՝ ձևավորվող հակաթ ուրքական կոալիցիայի երկրների հետ ինտենսիվ աշխատանք կատարել՝ այս պարագայում գոնե Արցախի միջազգային

ճանաչմանը հասնելու նպատակով։ Սա լավ առիթ է ու կարծում եմ, ասածս հեռու չէ իրականությունից։ Մյուս կողմից՝ հաշվի առնելով մեր հասարակության մեջ ոգու մեծ վերելքն ու պատրաստակամությունը՝ հարցը վերջնականապես լուծելու՝ պետք է ռա զմի դաշտում Ադրբեջանին հասցնել առավելագույն կո րուստները։ Թշ նամին կանգ չի առնի մարդկային ու նյութական կո րուստների առաջ, սակայն ջա խջախված կլինի, երբ այդ կո րուստը լինի մեր

կողմից ազատագրված նոր հողերի տեսքով։ Այնժամ, արդեն իսկ ցայտնոտի մեջ հայտնված Բաքուն այլ երգ կերգի։ Իսկ այսօր, տվյալ պայմաններում, կանգնեցնել մեր հաղթական բանակին, դարձյալ անատամ պայմանավորվածություններ ձեռք բերել, ինչպես արվեց 1994-ին՝ պակաս դա վաճանություն չէ։ Այսքան զո հերից, կո րուստներից հետո, այսքան ջա նքերից հետո պիտի մաքսիմումը քաղել պա տերազմից։ Այլապես՝ ամեն ինչ անօգուտ կանցնի, այլապես՝ վաղը դարձյալ պա տերազմը կթակի մեր դուռը․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *