Փլпւզումը սկսված է. Թուրքիшն ընդունեց Ադրբեջանի պшրտությունը

Lragir.am-ը գրում է.
Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հա րձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին, հայտնել է ՀՀ-ի ՊՆ-ն, ներկայացնելով անհրաժեշտ տվյալներ: Դե ֆակտո, Թուրքիան ոչ թե ընդունել է Արցախի դեմ պա տերազմի ռազմաօդային օպերացիայի կառավարումը,

այլ այդ պա տերազմում Ադրբեջանի պարտությունը: Սեպտեմբերի քսանյոթիի վաղ առավոտյան սկսած պա տերազմի 4-րդ օրը Ադրբեջանը հանձնվում է Թուրքիային՝ Արցախին չհանձնվելու համար: Բանակի վրա քարոզչական հու ժկու ուղեկցությամբ 10-յակ մլրդ դոլար ծախսած Ադրբեջանը 4 օր շարունակ ստանալով հայկական զի նուժի հարվածները, փաստացի

ստիպված էր հանձնել օդային օպերացիայի կառավարումը Անկարային՝ ցամաքային տա պալումը կանխելու եւ ռա զմաճակատում իրավիճակ մեղմացնելու ակնկալիքով: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի այդօրինակ ներգրավումը հայկական կողմի համար անկասկած նորություն չէ: Այդ հեռանկարը զարգանում էր դեռեւս Բաքվի կրած հուլիսյան

պարտությունից հետո, երբ Ադրբեջանը քայլ առ քայլ փոխարինվում էր Թուրքիայով: Պա տերազմը փաստացի դրա վերջին քայլն է: Ըստ այդմ, ՀՀ-ի համար արդեն շաբաթներ պարզ է, որ չկա Ադրբեջան, կա Թուրքիա: Քանզի պա տերազմում բանակները ցուցանակ չեն, այլ պետական օր գանիզմի մաս, որ համակարգված գործում են եւ

իրենց խնդիրը լուծում այդ օրգանիզմի կենսագործունեությունն ապահովող մյուս օրգանների հետ ֆունկցիոնալ եւ բարոյահոգեբանական ներդաշնակության մեջ: Մի բան, որի բացակայությունն թշ նամու պարագայում՝ այսինքն պետության բացակայությունը, ակնառու էր դեռեւս հուլիսյան մա րտերից: Մեծ հաշվով, Ադրբեջան պետության բացակայությունը

թերեւս պատմական իրողություն է, հարցն այն է, թե ինչ վերջնական ձեւակերպում է այն ստանալու, ինչ ժամկետում եւ ինչ տեսքով: Ընդ որում, պա տերազմի ժամկետի հետ այն չունի ուղիղ կապ, քանզի փլ ուզումն արդեն առկա է եւ այն շարունակվելու է անկախ նրանից, թե որքան կշարունակվի պա տերազմն ու որտեղ այն կկանգնի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *