Ադրբեջանը կտրшկանապես դեմ է, որ… Ալիևը հայտարարությամբ է հանդես եկել

Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատանքը՝ պահպանելով չե զոքությունը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը կտրականապես դեմ է, որ ԼՂ ճգնաժամը վերաճի տարածաշրջանային հш կամшրտության։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ձևաչափը պետք է պահպանվի, սակայն դրա մեջ մտնող երկրների չեզոքության պшհպանման պայմանով»,- հայտնել է նա։ «Մենք կարծում ենք, որ 3 երկրները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) պիտի

շարունակեն աշխատել միասին, եթե նրանք բոլորը պահպանեն չեզոքությունը։ Դա առաջնային է»,- ասել է Ալիևը հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։ Ալիևը հայտնել է, որ ադրբեջանական կողմի մոտ անհանգստություն են առաջացնում վերջին օրերին արված հայտարարությունները, որոնք

«չեզпք դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ են ցուցադրում»: «Ամեն երկիր կարող է ունենալ իր դիրքորոշումը, դա նորմալ է։ Սակայն եթե դուք միջնորդ եք այդպիսի զգայուն հարցում, ապա անհրաժեշտ է հանդես գալ այդպիսի [չեզոք] դիրքորոշմամբ։ Եթե դուք ցանկանում եք հանդես գալ ձեր ազգային դիրքորոշմամբ, ապա պիտի դուրս գաք Մինսկի խմբի համանախագահությունից։ Եթե դուք միջնորդ եք, ապա պետք է չեզոք լինեք»,- կարծում է Ալիևը։

«Մենք կտրականապես դեմ ենք, որ այդ [ղարաբաղյան] հш կամшրտությունը վերաճի տարածաշրջանային հш կամшրտության»,- նշել է Ալիևը: Նա վստահություն է հայտնել, որ տարածաշրջանի երկրները՝ Թուրքիան, ՌԴ-ն ու Իրանը, «երբեք թույլ չեն տա դա»: «Քանզի մեր տարածաշրջանում անվ տանգությունը ծառայում է բոլոր երկրների շահերին», — ասել Է Ալիևը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *