Աշխարհին այս պшտերազմը վերջապես ապացուցեց, որ… Արամ Սարգսյանի ՃՇԳՐԻՏ վերլուծությունը արցախա-ադրբեջանական հшկամшրտության մասին

Արամ Սարգսյանը գրում է. Կորոնայի պատճառով ստիպված եմ կրկին հոդվածի ժանրին դիմել, խնդրում եմ՝ խիստ չդատել. և ապա… Հաղթանակի նոր որակները Բոլորս իրավունք ունենք մտածելու՝ է՞լ ինչ է լինելու 2020թվականին, որ այս տարին վերջանա-գնա: Չգիտեմ: Հաստատ գիտեմ, որ ինչ հիմա կատարվում է Արցախում ու նրա շրջակայքում, ճիշտ է ու իրավիճակ է փոխելու աշխարհում: Երբ համեմատում եմ կարճ ու երկար այլ բա խումների հետ,

վստահ եմ, որ սա ՊԱՏԵ ՐԱԶՄ է, որում մենք ՀԱՂԹԵԼ ԵՆՔ: Քանզի. 1. Իլհամ Ալիևը ու իր մեծ եղբայր Ռեջեփն այս անգամ էլ մնացին սահմանին ու առաջ չեկան, սակայն ամեն բան արել էին ու անում են, որ գան: 2. Մոջահեդներն առաջին անգամ չեն Արցախում, Շուշիից Շամիլ Բասաև է փախել, բայց այս անգամ մոջահեդներին բերել են Արցախ՝ իբրև պատե րազմի «միս», որ ազատվեն ավելորդ զանգվածից, ու դա ապացուցում է Թուրքիայի՝

ոչ միայն ահաբե կչական պետություն լինելը, այլ նա՝ թուրք, այն թուրքը, որ համբուրում է ձեռքը, որը չի կարողանում կտ րել, իսկ երբ կարողանում է՝ գլուխն է կտ րում: 3.Միայն Պակիստան, Աֆղանստան. ուրիշ ոչ մի պետություն այսօր չի ցանկանում հարաբերվել Թուրքիայի հետ, և այս պատե րազմն աշխարհին վերջապես ապացուցեց՝ ինչ վտ անգ է Թուրքիան իր համար: Ապացուցեց, որ հերիք է սիրաշահել Էրդողանին, նա դա համարում

է իր ու ժի ու դիմացինի թուլության նշան: Իսկ առհասարակ, այս պատե րազմի ամենամեծ ֆենոմենը մեր ԲԱՆԱԿՆ է, որ յուրաքանչյուր տրամաբանություն, հաշվարկ, եզրակացություն գրողի ծո ցն է ուղարկում ու ապացուցում է իր տրամաբանությունը, ստիպում է հաշվի նստել իր եզրակացության հետ ու սկսել նոր հաշվարկ՝ նոր պայմաններում: Դեռ շատ շուտ է կանխատեսումների համար, սակայն կան արդեն ՓԱՍՏԵՐ,

որ իրավիճակ են փոխել: Շատերն էին սպասում, որ ,ինչպես 2016 թվականին, 4-րդ օրը հր ադադար կլինի՝ ՌԴ-ի նախագահի ակտիվ միջամտությամբ: Չեղավ: Միջամտություն էլ չկա: Հրապարակային: Ռուսաստանի Դաշնության նախագահը վստահ չէ, որ Էրդողանը իրեն լսելու է, իսկ Ալիևի հետ արդեն ոչ ոք չի խոսում՝ նա հանձնել է Ադրբեջանը Էրդողանին: Սակայն իրավիճակի փոփոխությունը դա չի վկայում, դա հետևանք է:

Նոր իրավիճակն այն է, որ. 1.Նիկոլ Փաշինյանը մերժեց ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում: 2.Նիկոլ Փաշինյանը մերժեց Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով հանդիպումը: 3.Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց ՀԱՊԿ-ի օգնությանը դիմել: Ու այս ամենը փակում է ողջ «կոնֆիդենցիալի» հեքիաթը, որի վրա իշխանափոխության տեսություններ էին կառուցվում: Հայկական բանակն այսուհետ մեծ ընտրություն է

տալիս մեզ՝ բանակցե՞լ, թե՞ բանակցություններից առաջ նախապայմաններ դնել: Գուցե նաև՝ ճանաչել ԱՀ-ն ու հարցը փակել: Հայկական բանակը մեծ ընտրություն է տալիս աշխարհին՝ շարունակե՞լ «Խուլ եմ, կույր եմ, համր եմ» սկզբունքով անատամ-անո ղնաշար հայտարարությունները կողմերին, թե ագրե սորին կոչել ագրեսոր ու ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ հիմնավորում ընդունելով բնակչության ֆիզիկական գոյության սպառ նալիքն ու ինքնորոշման իրավունքը: Հայկական բանակը փակում է Ադրբեջանի ու Թուրքիայի մանևրի դաշտը,

ու եթե Ալիևը բանակցությունների համար դեռ պայման է դնում հայկական զորքերի դուրսբերումը ԱՀ-ից, ընդամենն ապացուցում է, որ կոր ցրել է իրականության զգացումը: Ինչպես և Էրդողանը, որ ստիպված է ձեռնունայն վերադառնալ իր Լիբիա-Սիրիա-Իրաք-Միջերկրական շրջանակին ու այնտեղ պրոկսի պատերազմներ հրա հրել ու վարել: Աշխարհը փոխվում է, փոխվում ենք և մենք, ՀՀ ինքնիշխանության նոր որակը սեփական ձայն ունենալն է, որը լսելի է, ու ընկալելի է դառնում աշխարհում՝ խաղաղություն պարտադրելու՝ լինելով տարածաշրջանի անվտանգության ու կայունության երաշխավորը: Արամ Սարգսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *