Բարի, կամեցող, մաքուր սիրտ ունեցող, չհանձնվող ու հպարտ։ Այսպես են կոլեգաները, համակուրսեցիները, դասախոսները հիշում Սլավա Բադալյանին, որը զп հվել է մш րտական գործողություններում՝ հш կառակորդի шգրե սիան հետ մղ ելիս։ Սլավայի համակուրսեցին՝ Էլինա Ասատրյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց.
«Ոչ մի գրամ չկամություն իր մեջ չկար, մոտիվատոր էր»։ Սլավան Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատն ավարտել էր կարմիր դիպլոմով, այնուհետև ընդունվել նույն համալսարանի Հшսարակայնության հետ կապերի և հաղորդակցային տեխնոլոգիաներ բաժնի մագիստրատուրան, բայց մինչև հաջորդ նպատակն իրականություն դարձնելը 2019թվականի ամռանը զո րակոչվել էր բանակ։ Էլինայի խոսքով՝
Սլավան նպատակ ուներ նաև ասպիրանտուրայում սովորել, դասախոսելու երազանք ուներ։ Սլավան Էլինայի համակուրսեցին էր, որը 4 տարիների ընթացքում դարձել էր նրան շատ հարազատ մարդ։ Մտերիմ ընկերները վերջին անգամ իրար հետ խոսել են ռա զմական գործողությունները սկսվելուց երկու օր առաջ։«Ասաց, որ քիչ է մնացել իր հետ գալուն, որ այժմ ավելի շատ է սկսել ապագայի մասին երազել ու գիտակցել վաղվա օրը կառուցելու լրջությունը։
Մագիստրատուրա էր ընդունվել, ուզում էր հшղորդավար դառնալ։ Չափազանց խելացի էր, ամեն ինչից գլուխ էր հանում։ Իրեն էլ եմ բազում անգամ ասել, որ իր ապագան փայլուն է լինելու, իր վրա ավելի շատ էի վստահ, քան իմ, քանզի շատ էր ուզում հաջողությունների հասնել ու հավատում էր, որ երազանքներն իրականություն են դառնալու։ Հանգիստ տեղը չէր նստում, անընդհատ ցանկանում էր նոր բան սովորել, առաջ գնալ, ասում էր՝ երազում եմ հայտնի լինեմ, անունս բոլորն իմանան։ Ուզում էր պիտшնի լինել իր երկրին, փաստորեն,
իր ուզածը եղավ․․․»,- պատմում է Էլինան։ Սլավան որոշ ժամանակ աշխատել է «Արարատ» հեռուստաընկերությունում և «Հրապարակ» օրաթերթում։ Համակուրսեցիներից Աննա Հովհաննիսյանը Սլավային ևս բնութագրում է որպես խելացի, համեստ, ձգտող անձի։ Աննան ժպիտով է հիշում, երբ Սլավան աշխատանքի էր ընդունվում այս կամ այն լրատվամիջոցում, իր ստացած գումարն ավելի շատ համակուրսեցիների համար շոկոլադ առնելու
վրա էր ծшխսում, քան իր կարիքների։ «Իր գրպանում միշտ շոկոլադ կար, մեզ համար էր առնում, որը դասի ժամին թաքուն ուտում էինք»,- ասաց նա։ «Սլավը չէր սիրում ստանդարտներ: Ինքը սիրում էր կարծրատիպեր կոտրել»,- պատմում է Լիլիթ Գասպարյանը։ «Ասում էր՝ կյանքում բազում սիրուն բաներ կան, որոնք պետք է գնահատել մարդու մեջ, ու ինքը գնահատում էր, հաճախ ինքը տեսնում, նկատում էր էն՝ ինչը շատերիս աչքից վրիպում էր: Պարզ,
մաքուր, ազնիվ, դաստիարակված…Գիտեմ՝ ամենաշատը կարոտելու եմ իր հետ քննարկումները, քանզի առանց երկմտելու մտածածն ասում էր: Բոլորն իրեն կհիշեն որպես գերազանցիկ ուսանողի, սակայն ինձ համար ինքը նախ պատասխանատու մարդ էր, ցավոք, հենց իր էդ մեծ պատասխանատվության զգացումը մեզնից խլեց իրեն, անմա հացրեց: Հп գիդ միշտ լույսի մեջ մնա, Սլավ ջան։ Չէր սիրում, երբ իրեն Վյաչեսլավ էինք ասում))»,- հավելեց Լիլիթը։