Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, անդրադառնալով ԼԶ-ում տիրող իրավիճակին, հայտարարել է, որ իր երկրի ռա զմական տեխնիկայի հնարավոր օգտագործման հարցով ԱԳՆ-ն հետաքննություն է սկսել։ Կանադայում արգելվում է
զե նքի և զի նամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման հարցում: «Չափազանց մտահոգված ենք ԼՂ-ի իրավիճակով: Մենք պիտի տեսնենք ռա զմական գործողությունների լիցքաթափումը, պիտի տեսնենք երկխոսության և
բանակցությունների վերսկսում»,-հայտնել է նա, տեղեկացնում է Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը: Թրյուդոն ասել է, որ աշխատում են միջազգային գործընկերների իրավիճակը կարգավորելու համար: «Կանադայի ռա զմական տեխնիկայի հնարավոր օգտագործման տեղեկության հետ կապված ասեմ, որ ԱԳՆ-ն հետաքննություն է սկսել,
թե կոնկրետ ինչ է եղել: Անհրաժեշտ է, որ մարդու իրավունքները չոտնահարելու Կանադայի ակնկալիքները մշտապես հարգվեն»,-հայտնել է նա: Կանադայի արտաքին գործերի նախարարհը Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը իր հերթին հայտարարել է, որ եթե պարզվի մարդու իրավունքների խախտումներ են գրանցվել Թուրքիա զենքի արտահանման էմբարգո կհայտարարվի։