Ձերը հեշտ է․ կարող եք կпրցնել թե՛ Ալիևին, թե՛ Էրդողանին, միևնույնն է, իսկ մենք… Նվեր Մնացականյանի դիպուկ անդրադարձը լռության մեջ ծվարած ՄԱԿ-ի մասին

Բարև Ձեզ։ Ամեն բան ռազ մաճակատի համար․ հայությունն այս ռեժիմով է ապրում սեպտեմբերի քսանյոթի լուսաբացից։ Ավելի կոնկրետ․հայությունը մասնակցում է իր պատմության 2-րդ Սարդարապատին։ Երևանում ամենամեծ հերթերն են ճակատին ար յուն, կամավոր եւ սնունդ ուղարկելու նպատակով։ Ինչ վատ է,

որ չգիտեք` ինչ է Սարդարապատը հայի համար։ Ձերը հեշտ է․ կորցնում եք Ալիևին, թե Էրդողանին, միևնույնն է․ մենք պիտի պատրաստվենք հաջորդ Սարդարապատին։ Երբևիցե տեսել եք, որ Աստված օգնի հայրենիք խլ ողին։ Չեք տեսել ու չեք տեսնի։ Բա ինչու եք սեթևեթում

միջազգային իրավունքի ձեր տաքուկ անկյուններից անհասկանալի բարեկրթությամբ, չնկատելու տալով, որ մեզ թողել եք մենակ Թուրքիայի պես գիշ ատչի դեմ։ Ախր մենք դա արդեն ապրել ենք և չենք ցանկանում, որ նույնը դուք ապրեք։ Չեք էլ ընդունում, որ մեր քաջերը կռ վում են նաև ձերոնց փոխարեն։

Ուստի ավելի արդար չի լինի, եթե ՄԱԿ-ի դատարկ կոնվենցիաների սյունյակներում մեր քսան տարեկանների անունները տեղադրեք, խոստովանելով, որ Արցախի լեռներում նրանք փրկում են ոչ միայն մեր ապրելու իրավունքը, այլ նաև ձեր իմպոտենտ վարքագծով ժողովրդավարությունը․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան
Տեսանյութը դիտեք ստորև`

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *