Նշենք, որ հա կառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը թիրա խավորել միջազգային մարդասիրական իրավունքով արգ ելված զի նատե սակներից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Արաբիա» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, թե ՀՀ-ի հետ հա կամարտության լուծումը պիտի ընթանա երկխոսության միջոցով, սակայն պետք է բանակցությունների հիմք լինի: «Մենք համաձայն ենք տվյալ տեսակետի հետ, որ ՀՀ-ի հետ խնդիրը պետք է
լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի։ Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է նախկին պայմանավորվածություններին, որոնց համաձայն ԼՂ-ի տարածքները ճանաչվել են ադրբեջանական օկու պացված տարածքներ», — ասել Է նա արաբական «Ալ Արաբիա»
հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ Բաքվի ռազ մական գործողությունները դադարեցնելու համար պետք է, որ Փաշինյանը ներողություն խնդրի, որը «ադրբեջանական օկու պացված հողերը անվանել է Հայաստան»: