Գառնիկը սիրում էր կյանքը, հղի կնոջն ու որդուն, պաշտում ծնողներին… ազգականի հուզիչ պատմությունը զп հված կամավոր Գառնիկ Մալխասյանի մասին

Գառնիկը Արցախյան գոյամա րտի լեգենդար հերոսի, տան կային վաշտի հրամանատար Լեռնիկ Մալխասյանի ավագ որդին էր։ Ծնվել ու մեծացել է հայրենասեր զինվորականի ընտանիքում։ Հանգիստ, համեստ, բարի տղա էր։ Միշտ ժպտացող աչքերով էր բարևում։ Կրակ կար աչքերում, լույս։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ

զրույցում պատմեց հակ առակորդի դեմ ծավալված մա րտերի ընթացքում նահատ ակված կամավոր Գառնիկ Մալխասյանի (ծնված 1991 թվականի Վեդի քաղաք) հորեղբոր հարս Նունե Գալստյանը: «Շատ նվիրված էր բոլորին, միշտ պատրաստ։ Որպես հայ տղա՝ ամեն բան ձեռքից գալիս էր։ Հայրենիքով ապրում էր: Երբ իմացավ, որ սահմանում որպես կամավոր հաճախ եմ լինում, ասաց՝ հարսիկ, ես հպարտանում եմ, որ իմ

հարսիկն ես, բայց քո երեխեքին ավելի շատ ես պետք։ Ասացի՝ իսկ հայրենիքը, ասաց՝ մենք կպահենք։ Շատ սիրուն էր: Նա սիրում էր կյանքը, պաշտում էր ծնողներին, հղի կնոջը՝ Ելենային ու որդուն՝ Արամին»,-պատմեց ազգականը: Նա նշեց, որ Գառնիկ Մալխասյանն ապրում էր ծնողների հետ, իրենից փոքր եղբայր ու քույր ունի,

վնա սակար ոչ մի սովորություն չի չունեցել։ «Բարի, շատ զվարթ տղա էր: Ուսանողներին ասել էր՝ հավաքվեք, ամեն առավոտ ձեզ Երևան կտանեմ։ Ինչքան տեղավորվեք՝ կտանեմ, փող մի տվեք , երեխեք, ես ձեզ դասի կտանեմ։ Ինձ զանգեց, ասաց՝ հարսիկ ջան, պապիս է մա հացել, իջել եմ։ Էս օրերն անցնի, Լյովիկին (տղայիս)

հետս դասի կտանեմ, թող տրանսպորտով չգնա, իմ ախպերն ա, կողքս կնստի, իրար հետ Երևան կգնանք, հա՛մ հանգիստ կգնա, հա՛մ էլ չի ուշանա դպրոցից։ Հարցին, թե երբևիցե սահմանից զանգել է, ազգականը պատասխանեց, որ Գառնիկն արդեն վաղուց ռա զմական գործի մեջ էր որպես կամավոր, հասկանում էր,

որ չպետք է զանգեր: Հայրը՝ Լեռնիկը նույնպես դիրքերում է եղել այդ ժամանակ, նա է որդուն դիրքերից իջեցրել։ «Իրականում Վեդու ամենակատարյալ տղերքը զո հվեցին։ Քառօրյային` Անդրանիկը, օրեր առաջ Գառնիկը և Դավոն։ Դավիթն էլ հարևանս էր։ Մանկությանս հարևանը. մեզ մոտ բոլորն են սգ ում»,-հավելեց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *