Էսօր աշխատանքի էի գնում, ավտոբուսի վարորդին ասեցի մալաթիա տոնավաճառի կանգառը կանգնի, չկանգնե՛ց,իմ ասած կանգառից մի քանի կանգառ ներքև գնաց։ Բոլորը սկսեցին հիստերիայի մեջ ընկնել, ինչ ասես ասեցին այդ խեղճ մարդուն։ Վարորդը ասեց. ֊ Բոլորդ իջե՛ք։ Պասաժիրները խառնվեցին իրար, բա թե ուշանում
ենք գործից, էս ինչ ձևա՞ ։էս վարորդը ասեց. ֊Իջե՛ք գնանք եկեղեցի իզուր չի, որ ստեղ եմ կանգնել՝ եկեղեցու կանգառը։ Մի պահ լռություն էր, շշմեցին բոլորը ու ամաչեցին։ Վարորդը ասաց. ֊իջե՛ք, իջե՛ք։ Էդ հարյուր դրամը ինձ մի տվեք, էկեք գնանք մոմ առեք, մեր երեխեքի համար աղոթենք, եթե դուք գործից եք ուշանում
իմ տղեն էլ ա ուշանում, բայց տուն գալուցա ուշանում՝ խոստացելա որ հետա գալու՝ 1-ին գիծա արդեն քանի օրա հետը չեմ խոսացել, բալիս ձենը չեմ լսել. ու աչքերը լցրեց((բոլորը սուս փուս իջան ավտոբուսից մտածեցի գնում են դեպի եկեղեցի…հետո մի պահ նայեցի վարորդին շնորհակալություն հայտնեցի ու մաղթեցի անփորձանք վերադարձ մեր բոլոր քաջերին… վերջում ասեց.
֊Բալ ջան վախենում եմ ասեմ , սակայն զո հված հերոսների անունների մեջ էլ եմ փնտրում տղիս անունը…պարզապես բան չասելով իջել եմ իրա հետ գնացել եմ եկեղեցի մոմ եմ վառել, չոքեչոք աղոթել մեր հայրենիքի խաղաղության ու մեր զինվորների համար։ Աստված ջան պահի պահպանի մեր բալեքին , մի թող այ էս վարորդի պես ծնողների աչքը մնա տղեքի ճամփին..
Գրառումը Կարո Ղարիբյանի էջից