Ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Ես հաստատել եմ, որ… Մանե Գևորգյան

Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որտեղ ասվում էր, որ Երևանում վայրէջք է կատարել Ռուսաստանի Դաշնության նախագահի ինքնաթիռը: Այս լուրը NewArmneia.am-ի հետ զրույցում հաստատել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե

Գևորգյանը: Թե ով է եկել, ինչ ծրագրով, ինչ հանդիպումներ են լինելու, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը չի մեկնաբանել: Տեղեկություն կա, որ Հայաստանի Հանրապետություն նաև կառավարական այլ ինքնաթիռ է եկել Ռուսաստանի Դաշնությունից: Քիչ անց Հայաստանի

Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց շրջանառվող լուրերը, ասելով. Ցանկանում եմ պարզաբանել, որ ես չեմ հաստատել Ռուսաստանի Դաշնությունից նախագահին սպասարկող ինքնաթիռի՝

Հայաստանի Հանրապետություն վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Ես հաստատել եմ, որ հատուկ բորտ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողը, ով հրապարակել էր ՌԴ առաջին բորտի մասին հրապարակումը իմ մեկնաբանմամբ, արդեն հեռացրել է այն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *