Սիրված ու վաստակավոր ուսուցչուհի Կարինե Չիբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել կոչով՝ դիմելով բոլոր զինվորներին, անկախ այն բանից, թե նրանք իրեն աշակերտել են, թե՞ ոչ: Մանկավարժը գրել է, որ իրեն ճանաչող
բոլոր տարիների աշակերտները գիտեն, որ բավականին դժ վար է իրեն հունից հանելը. նա հազվադեպ է խիստ խոսում կամ ձայնը բարձրացնում։ Բայց այժմ իրավիճակն այլ է, և ուսուցչուհին ամբողջովին հունից դուրս է եկել։ «Ինքս իմ ներքին ձայնի բարձրությունից վախենում եմ։ Եվ այսպես, խոսքս
ուղղում եմ անխտիր բոլոր աշակերտ-զինվորներին (ու կապ չունի՝ ով է եղել ձեր ուսուցիչը, ինձ դա բոլորովին չի հետաքրքրում)։ Ուրեմն, ուշադիր, հարգելի աշակերտ-զինվորներ… գրիչը ձեռքս սպшսում եմ։ Ներկա-բшցակա եմ անելու,
փորձվի մեկը բшցակայի, թող համարձակվի մեկը բացակա ստանա… Բոլորդ մի մարդու պես, հաղթանակած ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՔ, լսեցի՞ք՝ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՔ, հերթով, կարգով, շարքով ՆԵՐԿԱ եք ստանում ու անցնում ձեր գործերին։ Լսեցի՞ք… հասկացա՞ք․․․ քննարկման ենթակա չի,,, սպшսում եմ․․․ ՎԵՐՋ»: