Վերջին օրերին Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ այդ նախարարության անունից ներկայացող քաղաքացիների մի խումբ այցելում է ԱՀ-ից Հհ-ում ժամանակավոր կացարաններում հանգրվանած
քաղաքացիներին, ինչպես նաև՝ այն անձանց, ովքեր հյուրընկալել են արցախից եկող մեր հարազատներին: Նախարարության անունից ներկայացող քաղաքացիները պահանջում Ու լուսանկարում են Արցախի քաղաքացիների անձնագրերը: Դրանից զատ, նախարարության անունը շահարկող խшր դшխները կացարանով ապահովման կամ
տրանսպորտային խնդիրները լուծելու նպատակով արցախցի մեր հայրենակիցներից փող են պահանջում։ Խնդրում ենք՝ զգոն եղեք։ «Որևիցե մեկին ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ նկարել Ձեր անձը հաստատող փաստաթղթերը: Պետական կառույցների անունից ներկայացող յուրաքանչյուր քաղաքացուց ՊԱՀԱՆՋԵՔ դրա մասին հավաստող վկայական ցույց տալ: Յուրաքանչյուր այդպիսի
դեպքի մասին շտապ ահազանգեք Ոստիկանություն՝ 1-02, Ռшզ մшկան դրության թ եժ գիծ՝ 117, անհնարինության պարագայում՝ դիմեք Ձեզ հյուրընկալած քաղաքացիներին: Եվ հիշեք՝ պшտ երшզմի արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար զանգահարեք 117, գումար մի տվեք Ձեզ աջակցություն խոստացող որևէ անձի»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։