Պուտինն առшջին անգամ խոսել է ՌԴ-ի դաշնակցային պարտավորությունների մասին: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

lragir.am- գրում է.
ՌԴ-ի նախագահ Վ. Պուտինը հայտարարել է, որ ԼՂ-ում հակամ արտության լուծումը դեռ հեռու է, սակայն անհրաժեշտ է շտապ դադարեցնել կր ակը։ «Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս այս հակամարտությունը կդադարեցվի։ Սակայն եթե այն վերջնական չլուծվի, ըստ էության, այն դեռ հեռու է, ամեն դեպքում կոչ ենք անում

դադարեցնել կրակը, և դա պետք է հնարավորինս շուտ անել», ասել է Պուտինը։ ՌԴ-ի նախագահի խոսքով, ՀՀ-ի ղեկավարությունը ՌԴ-ին հարցեր չունի դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Պուտինը Ղարաբաղյան պա տերազմի սկզբից ի վեր ՌԴ-ի դաշնակցային պարտավորությունների մասին խոսում է 1-ին անգամ: Երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ին տված հարցազրույցում ասել էր. «Կա պայմանագրային որոշակի

բազա, և տվյալ պայմանագրերով է նախատեսված, որ ՀՀ-ի տարածքին որոշակի չափորոշիչներով անմիջական սպ առնալիքի դեպքում, ՌԴ-ն պետք է կատարի պայմանագրային իր որոշակի պարտավորությունները: ՌԴ-ն հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի»: Հայ հանրության մեջ որոշակի հարցեր են

առաջացել ՌԴ-ի տարօրինակ վարքի առումով: Կրեմլը պա տերազմի 1-ին օրերին հայտարարեց կողմերից հավասար հեռավորության իր սկզբունքը պահելու եւ «ձեռքերը լվանալու» մասին, իր հերթին՝ ռուսական պետական եւ պետությանը կից տարատեսակ պրոպագանդան յուրահատուկ շեշտադրումներով է անդրադառնում հակամ արտությանը, այդ թվում՝ ՌԴ-ի դիրքորոշման մասով: Պուտինի հայտարարությանը նախորդեց

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի այցը Բաքու, որտեղ նա հայտարարեց Մինսկի խմբի համանախագահ դառնալու մտադրության մասին: Թուրքիայի պաշտոնատարները շարունակում են պա տերազմը շարունակելու հաստատակամության մասին հայտարարությունները: Այս օրերին ՌԴ-ի պահվածքը ռուսական շատ շրջանակներում,

Բաքվում եւ Անկարայում ընկալվել է որպես «հեռանալու» մտադրություն, որն էլ ըստ երևույթի առաջացրել է պա տերազմը շարունակելու եւ այսպես կոչված կարգավորման ձեւաչափը փոխելու գայթակղությունը: Ո՞ւմ է ուղղված Պուտինի հայտարարությունը՝ Անկարայի՞ն, որի հետ, ըստ նրա խոսնակի, Պուտինը դեռ մտադիր չէ բանակցել, հավաստելով, որ ՌԴ-ն չի պատրաստվում «հեռանալ», եւ հակամ արտության լուծումը դեռ հեռու է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *