«Օմարի шրծիվը»… Ընդամենը 1 շաբաթ էր` եկել էր Աֆղшնստանից… Դավիթը, կատարելով այս սխրш գործությունը, փրկեց զինվորների կյшնքեր, սակայն ինքը հերոսաբար զп hվեց

Սեպտեմբերի քսանյոթից սկսած Ադրբեջանը լայնածավալ պատե րազմ է սկսել Հայաստանի դեմ: Պատե րազմում հերոսի փառքով նահա տակվել են շատ հայորդիներ, որոնք չեն խնայել ոչինչ` հանուն հայրենիքի ազատության: Այսօր զրուցել ենք սեպտեմբերի երեսունին նահ ատակված մայոր Դավիթ Արզումանյանի քրոջ` Ասլի Ասատրյանի հետ:

«Դավիթը ծնվել է 1986 թ-ին, քսան տարի իր ծառայությունն է մատուցել հայոց բանակին, ծառայել է հայկական խաղաղապահ զո րքում: Ստանձնել է և՛ Սիրիայի, և՛ Աֆղանստանի պաշտպանության նվիրական գործը: Ընդամենը 1 շաբաթ էր, ինչ եկել էր Աֆղանստանից: Նա կյանքը չի խնայել հանուն հայրենիքի: Երբ թշ նամին մեր դիրքերի ուղղությամբ ար կ է նե տել, Դավիթը, դա շուտ նկատելով, հասցրել է իր զինվորներին

զգուշացնել, որ փախչեն ար կի հար վածից: Այս ամենը տեղի է ունեցել վայրկյանների մեջ. Դավիթի արագ նկատելու և չփախչելու, այլ զինակից ընկերներին զգուշացնելու շնորհիվ, փրկվել են 8 զինվորներ: Բայց ինքը և ևս մի քանի զինվորներ չեն հասցրել փախչել: Դավիթը ամուսնացած է ընդամենը 5 տարի: Ունի փոքրիկ չորսամյա երեխա: Նա կյանքով լեցուն անձ էր և միշտ շտապում էր, յուրաքանչյուր պարագայում մտածում էր ամեն

բան հասցնել: Ես երևի չեմ մտաբերում մի դեպք, երբ հանգիստ նստած հաց ուտեր, չէ՜, միշտ շտապում էր,- արցունքն աչքերին պատմում էր Դավիթի քույրիկը: Ծառյության պայմանագրի ավարտին ընդամենը 2 տարի էր մնացել, որոշել էր թոշակի անցնել, ժամանակը ավելի շատ տրամադրել ընտանիքին: ՀԻնգ տարի էր` ամուսնացած էր, սակայն 2,5 տարի կինը նրան սպասել է: Աղոթում ենք, որ մեր ընտանիքում նոր Դավիթ ծնվի: 4-ամյա Վլադիմիրը`

Դավիթի որդին, երեկ հեռախոսիս մեջ տեսավ զինվորական նվագախմբի տղաների տեսանյութը, հարցրեց` Ասլի, պապաս իրանց մե՞ջ ա… պատասխանեցի չէ, Վլադ ջան, պապան ավելի լավ տեղ ա գնացել… ու էդպես էլ երեխուն չկարողացա բացատրեմ, թե հայրն որտեղ ա: Ընկերական շրջապատում էլ, ինչպես ամենուր, յուրահատուկ էր:

Չգիտեմ այնպիսի մեկին, որ Դավիթից նեղացած լինի, կամ Դավիթը որևէ մեկին նեղացներ: Կինը` Շուշանիկը, ասում է, թե նա չէր էլ կարող ուրիշ մա հով մա հանար: Նա իր մա հով էլ փառավորվեց: Դավիթին կոչել են «Օմարի արծիվ»: Կինն էլ նրան այդպես է բնութագրում. «Ինքը իմ արծիվն ա»,-հավելեց քույրը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *