«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ եւ, մեզ հասած տեղեկություններով, սկ անդալային հայտարարություններ արել։ Ասել է, որ հավաստի տեղեկություններ կան, որ ԱՀ-ի ռա զմաքաղաքական ղեկավարության դեմ դա վաճանների հսկա խումբ է աշխատել,
և այդ խումբն է հր ահրել պա տերազմը, և պա տերազմի դաշտում էլ փորձել են պա րտություն ապահովել։ Հիշեցրել է պա տերազմի 2-րդ օրը, մամուլի ասուլիսում իր անակնկալ հայտարարությունը՝ լրատվամիջոցների ու դա վաճանների մասին, երբ «հաթաթա» տվեց, թե առաջիկայում բացահայտելու է իր դեմ հոդվածների պատվիրատուներին և պատվեր կատարողներին՝
«իրական դա վաճաններին»։ Երեկ էլ ասել է, թե հենց այդ «դա վաճաններն» են իրենց պատվիրված հոդվածներով սա սանել Արցախի անվտանգության հիմքերը։ Ներկաները հայտնել են, որ խոսել է Նիկոլի լեքսիկոնով և նմանությամբ։ Ասել է՝ «Ստեփանակերտի սրտում» նստած որոշ անձինք են զինվորներին ասել, թե անիմաստ են կռվում,
Նիկոլը վաճառել է հողերը, ակնհայտորեն նկատի ունենալով նախկին նախագահներին։ Ներկաները հակադարձել են նրան՝ չհամաձայնելով նրա ասածների հետ։ Վիտալի Բալասանյանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, որը նույնպես եղել է հանդիպմանը, չցանկացավ «փակ հանդիպումից» մանրամասներ հայտնել։
Հարցրինք՝ դա վաճանների մասին խոսե՞լ է։ «Դե, տարբեր թեմաներից է խոսել, այս պահին ճիշտ չէ դրանք հրապարակայնացնելը»։ Մամուլում լուր է հրապարակվել, թե Վիտալի Բալասանյանի թիմից է դա վաճանը։ «Դա վադիրներն ու դա վաճանները այդպիսի բան գրողներն են, ովքեր փորձում են ազգի մեջ պա ռակտում ստեղծել»։
Հիշեցրինք, որ վարչապետն ինքն է այդպիսի գրառում արել։ «Վարչապետն անուն չի հայտնել, սակայն կարծում եմ՝ կլինեն եթե ոչ դա վաճաններ, ապա լրտեսներ, սակայն առանց փաստերի որևէ բան ներկայացնել հանրությանը՝ դա հենց դավադրություն է»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: